ՋԱՀԱՆԳԻՐ. Հեշտ է ասել, կգցես էլի։ Շնորհք կա՞, որ գցեմ: Ես նրան գրպանումս էլ չեմ պահի։ Մեկ էլ տեսար՝ տրաքեց, տընգլըփսաան տվի, ընկա:
ԼԱԶԱՐ. Դե լա՛վ, նամակը տար, իսկ նավ կարող ես չգնալ:
ՋԱՀԱՆԳԻՐ. Շնորհակալ ենք: (Ուզում է գնալ):
ԼԱԶԱՐ. Ո՞վ կա տանը։
ՋԱՀԱՆԳԻՐ. Չեմ իմանում։
ԽԱԼՖԱՅԱՆ. Դու ի՞նչ ծառա ես, որ չգիտես ով կա տանը, ովն չկա:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Վշտացած): Փիե՛, դու էլ կգնաս կգաս՝ ինչ-որ
խրթին բան կա ինձանից կհարցնես:
ԼԱԶԱՐ. Լա՛վ, գնա՛, կորի՛ր:
ՋԱՀԱՆԳԻՐ. Ծառա եմ։ (Գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 2
ԼԱԶԱՐ, ԽԱԼՖԱՅԱՆ, հետո ՀԱՅՐԱՊԵՏ
ԼԱԶԱՐ. Այդ հիմարն ինձ էլ վախեցրեց։ Ճշմարիտ, որ տնից դուրս գալն երկյուղալի է:
ԽԱԼՖԱՅԱՆ. Տանը նստելն էլ պակաս վտանգավոր չէ։ Մի շաբաթվա մեջ երեք հաշվետուն են կողոպտել:
ԼԱԶԱՐ. Իսկ հայրս միշտ այստեղ մեծ գումարներ է պահում ի՞նչքան փող կա այդ պահարանում:
ԽԱԼՖԱՅԱՆ. Մոտ տասը հազար:
ԼԱԶԱՐ. Պետք է վաղը բանկ տանել:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բեմի ետևից): Ջահանգի՜ր, ադա՛, Ջահանգի՛ր
որտե՞ղ ես կորել, անզգամ:
ԼԱԶԱՐ. Հա՛յրս։
ԽԱԼՖԱՅԱՆ. Բարկացած է երևում։ (Մոտենում է խորքի դռներին):
ՀԱՏՐԱՊԵՏ. (Գալիս է խորքի դռներից մուշտակով): Խարաբ է մնացել այս տունը, ի՛նչ է, մի մարդ դուրս չի գալիս որ մուշտակս բռնի: (Մուշտակը հանելով)։
ԽԱԼՖԱՅԱՆ. (Մուշտակն ու ձեռնափայտը տանելով նախասենյակ, ետ է գալիս):
ԼԱԶԱՐ. Հայրիկ, ի՞նչ է պատահել, որ բարկացած ես: