ԼԻԶԱ. Մեծ երեկույթ է:
ՍԵՐԺ. Շատ մեծ, ասոծ կա։ Ամբողջ բոմոնդն այնտեղ է լինելու։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ես պոմադ-մոմադ չգիտեմ. գնացեք, հեռացեք աչքիցս։
ԼԻԶԱ. Պապա, Սերժին փող տուր։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ փող։ Հեռացե՛ք, մի սև գրոշ էլ չեմ տալ։
ՍԵՐԺ. (Դիմելով մորը): Մամա, ասա, որ տա, կոպեկ չունիմ,
ասոծ կա։
ԼԱԶԱՐ. Չունիս, եկ ինձ հետ միասին աշխատիր։
ԼԻԶԱ. (Լազարին): Ներողություն, Սերժը արտիստ է, վաճառականություն անել չի կարող։
ԼԱԶԱՐ. Լավ արտիստ է, քո արևը վկա։ Բեմ որ դուրս է գալիս, ամենքը ծիծաղում են:
ԹԱՄԱՐ. Լա՛վ, ղու մի՛ խւսռնվիր։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Թամարին): Իսկ դու մի փչացնիր առանց այդ էլ
փչացածներին։ (Սերժին): Ի՞նչ ես այդ քյամանչան կռնատակիդ վազում դեսուդեն, թե՝ սազանդար եմ։
ԼԻԶԱ. (Հանդիմանորեն): Պապա, «քյամանչա», «սազանդար»: Ինչե՜ր ես ասում։ Դա ջութակ է, Սերժն էլ՝ ջութակահար։
ՍԵՐԺ. Սարազադեն ասում է. Ջութակը Բեթխովենի սոխակն է:
ՀԱՅՐԱՊԵՏ. Գնա դեն է, գլխիդ տված քո Բեթխեհեմն էլ, Երուսաղեմն էլ:
ԽԱԼՖԱՅԱՆ. (Թաքուն ծիծաղում է, ձևանալով զբաղված ձախ կողմի գրասեղանի քով):
ՍԵՐԺ. Մամա, լսո՛ւմ ես, ինձ վիրավորում են։ Ասոծ կա, ես կթողնեմ, կգնամ, ծովը կգցեմ ինձ։
ԼԱԶԱՐ. Եվ լավ էլ կանե. գոնե մի ձրիակերից կազատվենք։
ՍԵՐԺ. Լիզա, ես կատաղում եմ, ասոծ կա։
ԼԻԶԱ. Սերժ, մի՛ կատաղիր, տրամադրությունդ կփչանա։
ՍԵՐԺ. Չէ, կատաղում եմ, ասոծ կա։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Տալով Սերժին մի տասը ռուբլիանոց թղթադրամ): Լավ, մի՛ կատաղիր, թե չէ աշխարհը կսարսափի։ (Կատաղած): Ը՜հ, ծիծեռնակի է նման։
ՍԵՐԺ. (Փողը դնելով ժիլետի գրպանը): Լիզա, կատաղությունս