Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներս մտնելով, անմիջապես զանազան դիրքեր են գրավում, յուրաքանչյուրը բարձրացնելով իր ձեռքի զենքը):

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Զենքը բռնելով Հայրապետի դեմ): Ձեռներդ վեր։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Ոչ ոք տեղից չշարժվի։
ԽԱԼՖԱՅԱՆ. (Անմիջապես թաքնվում է ձախ կողմի գրասեղանի տակ):
ՍԵՐԺ. (Կըկզում է աջ դռների առջև Լիզայի ետևում): Ասոծ կա։

ԼԱԶԱՐ Իսկույն վեր են բարձրացնում իրենց ձեռքերը:
ՀԱՅՐԱՊԵՏ

ԼԻԶԱ․ (Վախից սկսում է դողալ, բայց հետաքրքրությունից չի փախչում):

ԹԱՄԱՐ. (Մի վայրկյան շփոթվում է, հետո զսպում է իրեն և ձեռքերը դնում է մեջքի վրա):
ՍԱՄՎԵԼ. (Մի վայրկյան կատաղում է, ուզում է հարձակվել հարձակվողների վրա, բայց իշխում է իրեն և ձեռքերը դնելով կողքերին, նայում է սառնորեն):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ․ (Հայրապետին): Պահարանի բանալի՛ն։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Սամվելին, զենքն ուղղելով նրա կրծքին)։ Ձեռքերդ վեր։
ՍԱՄՎԵԼ. Աչքիս վրա։ (Ձեռքերը բարձրացնում է վեր):
ՋԱՀԱՆԳԻՐ. (Շնչասպառ, չկարողանալով ազատվել չորրորդ անձի ձեռքից): Ես ասու՞մ էի, ասու՞մ էի, չէիք հավատում։ Դե կերե՛ք։
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (Իր զենքով սպառնալով Ջահանգիրին): Սու՜ս։
ՋԱՀԱՆԳԻՐ (Կուչ գալով): Մեղա աստծու...
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Հայրապետին): Բանալի՜ն։ Շու՜տ։
ՀԱՅՐԱՊԵՏ. Բանալի չկա։
ԼԱԶԱՐ. Հայրիկ, չտաս։ (Դողում է)։
ՍԱՄՎԵԼ. Կտա։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Արագությամբ դուրս է բերում Հայրապետի գրպանից բանալին, միաժամանակ փողամանը, որն իսկույն դնում է իր գրպանը: Մոտենում է երկաթե պահարանին, շարունակ զենքը Հայրապետի կրծքին բռնած):
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (Առաջինին): Շտապի՛ր։
ԹԱՄԱՐ. Դուք ո՞վ եք։