Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԱԶԱՐ. Մի՛ խոսիր, մայրիկ։

ԹԱՄԱՐ. Շատ լավ էլ կխոսեմ։ Սրիկաներ, կորե՛ք այստեղից։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Մայրիկ, լավ կլինի, որ դու լռես։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Աշխատել է պահարանը բաց անել, չի կարողացել: Հայրապետին): Եկ, ինքդ բաց արա։
ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, օգնիր նրանց։
ՀԱՅՐԱՊԵՏ. Այս ի՞նչ օրենք է, ես իմ ձեռքով իմ փողերը տա՞մ։ (Վերցնում է բանալին Առաջին անձից և պահարանը բաց է անում):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Արագ-արագ պահարանից դուրս է բերում թղթադրամների կապոցներ և գրպանները դնում):
ՀԱՅՐԱՊԵՏ. Ավազակներ, դուք խղճմտանք չունիք։ Ես ձեզ ցույց կտամ, նահանգապետն ու ոստիկանապետն իմ լավ բարեկամներն են։
ԹԱՄԱՐ. (Կատաղելով): Թողեք, ես դրանց խեղդեմ։ (Ուզում է իրոք հարձակվել անհայտներից մեկի վրա):
ՍԱՄՎԵԼ. (Բռնելով մոր ձեռքը)։ Մայրիկ, տեղդ կաց։ (Ցածր ու խորհրդավոր): Համբերիր մի քիչ։ (Բարձր), է՛յ, լավ դատարկիր այդ սնդուկը, ոսկի էլ կա, չմոռանաս։ Այ, այդպես, կեցցես, մաքրիր։
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. Այժմ բոլորի գրպանները դատարկիր։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Արագ խուզարկում է Լազարին, վերցնում Է փողամանը, դնում է իր գրպանը, մոտենում է Սամվելին):
ՍԱՄՎԵԼ. Համեցեք բարեկամ, ինչ որ գտնես կեսն ինձ կտաս։
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. Բավական է։ Է՛յ, անշարժ կացեք, ոչ մի քայլ, ոչ մի ձայն։ ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Օդի մեջ բարձրացնելով թղթի մեջ փաթաթած ինչ-որ կլոր բան): Եթե ոչ, կգցեմ, տունը տակնուվրա կլինի։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ռու՛մբ, ռու՛մբ։
ԼԱԶԱՐ. Զգու՛յշ, զգո՛ւյշ։
ԽԱԼՖԱՅԱՆ․ (Սեղանի տակից)։ Տունս քանդվելու է։
ՍԱՄՎԵԼ. (Հարմար վայրկյան որսալով, մի ուժգին հարված է տալիս իր գրպանները խուզարկող Առաջին անձին և