ՀԱՅՐԱՊԵՏ. (Զարմացած): Բա՜հ, ինչո՞ւ։
ՍԱՄՎԵԼ. Թող մնա գրասեղանի վրա մինչև իմ կարգադրությունը։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Ակամա կատարում է Սամվելի հրամանը):
ՋԱՀԱՆԳԻՐ. (Վերցրել է հատակի վրա ձգած զենքերը, նայում է և զարմանում): Ասենք այս մեկը ռևոլվերի պես մի բան է, բաս այս մյո՞ւսն ինչ է։
ԹԱՄԱՐ. Տուր, տեսնեմ ինչ է։
ՋԱՀԱՆԴԻՐ. (Հրճվանքով): Խանում, սամովարի կռա՛ն է։
ԱՄԵՆՔԸ. Սամովարի կռան։
ՋԱՀԱՆԳԻՐ. Իսկ և իսկ։ (Բարձրացնում է օդի մեջ):
ՍԵՐԺ. (Մոտենում է ու նայում): Ասոծ կա, սամովարի կռան։
ՋԱՀԱՆԳԻՐ. Մին սպասեցեք տեսնեմ դա ո՞վ է։ (Մոտենում է և Երրորդ անձի բաշլղը հեռացնում երեսից): Աղա, դա մեր զարգարանցի Ղուկասն էր խո։
ԹԱՄԱՐ. Մեր առաջվա խոհարա՞րը։
ԼԻԶԱ. Որին հայրիկը դո՜ւրս արավ։ Նա է, մամա։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ադա, տնօրեն, դու ո՞ր օրիր ես անարխիստություն յանում։
ՍԱՄՎԵԼ․ Սպասեցեք տեսնենք մյուսները ովքեր են։ (Բաց է անում Երկրորդ անձի երեսը):
ՋԱՀԱՆԳԻՐ. (Նայելով Երկրորդ անձին): Ադա՛, դա էլ մեր առաջվա դռնապանն է։
ԱՄԵՆՔԸ․ Ղահրիմա՞նը։
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ․ (Ընդհանուր շփոթությունից օգտվելով, բաց է անում խորքի դռները ու փախչում):
ՍԵՐԺ․ (Ձեռքերն իրարու զարկելով)։ Խը՛ խը՛ խը՛, ասոծ կա խը՛ խը՛։
ՍԱՄՎԵԼ. Իսկ գլխավորն ո՞վ է։ (Բաց է անում Առաջին անձի երեսը):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Գլխավորը ես չեմ, աղա, գլխավորը փախավ։
ԼԱԶԱՐ. Մեր գործարանի կաչեգա՛րը։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ադա, Փարսադան, դու է՞լ։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Տեսնում ես է՛լի։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բարկությունից կոմիքական շարժումներ անելով): Վայ ես ձեր հոր գերեզմանում շուն թաղեմ։ Լիրբ