Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տավարի մսի գրվանքի վրա էլ մի մի կոպեկ ավելացնում էիր քո հաշիվներում։

ՍԱՄՎԵԼ. Բավական է։ Քննությունը վերջացավ։ Ահա դատարանի վճիռը։— Հայրիկ, այդ սեղանի վրա դրած փողերից դու քո ձեռքով դրանցից ամեն մեկին կտաս հինգ հարյուր ռուբլի։
ՋԱՀԱՆԳԻՐ․ (Մեկուսի)։ Բա, քո տղիս տղա, ափսոս, որ ես դրանց հետ չէի։
ՀԱՅՐԱՊԵՏ․ Ինչե՞ր ես դուրս տալիս, ադա՛։ (Փողերը վերցնում է սեղանի վրայից
ԼԱԶԱՐ․ Կատարյալ գիժ է։
ՍԱՄՎԵԼ․ Սպասիր, հայրիկ, թող այդ փողերը, ապա թե ոչ, տեսնո՞ւմ ես։ (Ցույց է տալիս ռևոլվերը): Դատը դեռ չի վերջացել։ Այո, հինգ-հինգ հարյուր ռուբլի կտաս ամեն մեկին և մի լավ էլ կհյուրասիրես, անշուշտ քաղցած են։
ՀԱՅՐԱՊԵՏ․ Քաղցած մարդը ռևոլվեր չի ունենալ։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ․ Այն փախչողը տվեց ինձ ռևոլվերը, աղա։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ․ Իսկ ինձ սամովարի կռանը։
ՋԱՀԱՆԳԻՐ․ (Երկրորդ անձին): Քեզ էլ սերկևի՞լը։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ․ Հրամանքս, մեզ խելքից հանողը այն փախչողն էր։
ՍԱՄՎԵԼ․ (Դառնալով երեք անձանց): Եվ որովհետև դուք լսել եք այդ սրիկային, ուստի երեք օր ձեզ կբանտարկեմ մեր ախոռատանը։ Այո, այո, որքան էլ մարդ քաղցած լինի, ավազակություն չպիտի անի։ Լսեցի՞ք։ Այս է շառլատանի դատավճիռը։ (Դառնալով Թամարին): Համաձա՞յն ես։
ԹԱՄԱՐ․ Համաձայն եմ։
ՍԱՄՎԵԼ. Դու արդար դատավոր ես։ (Դառնալով Լիզային):
Համաձա՞յն ես։
ԼԻԶԱՐ․ Հինգ հարյուր ռուբլին ամեն մեկին շատ է։
ՍԱՄՎԵԼ․ Դու ժլատ դատավոր ես։
ԼԱԶԱՐ․ (Ուրախ): Համաձայն եմ, համաձայն եմ։
ՋԱՀԱՆԳԻՐ․ Ես էլ համաձայն եմ։
ՍԵՐԺ․ Ես էլ, ասոծ կա։
ԼԱԶԱՐ․ Ես բողոքում եմ այդ անիրավության դեմ։
ՍԱՄՎԵԼ․ (Վերկենալով): Ո՞ւմ պիտի բողոքես, պարոն դատախազ,