Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտավոր տվյալներով, մինչև 1911 թվականը, դրաման բեմադրվել էր 300 անգամ (չտեսնված թիվ ժամանակի հայ դրամատուրգիայի համար)։

Սակայն հայ դրամատուրգիայի այդ գլուխ գործոցներից մեկը, լավագույն դրաման ևս անմաս չմնաց կողմնակալ և ֆորմալիստական քննադատության պարսավանքից։ 1914 թ. գրականագետ Մամրրե Մատենճյանը, զեկուցում կարդալով «Պատվի համար»-ի մասին, այն համարեց մի թույլ պիես. իր ձևական քննադատության մեթոդով նա հեռուն գնաց, խիստ նմանություն տեսնելով «Պեպո»-ի և «Պատվի համար»-ի միջև։ Ահա այդ նմանությունները։ «Պեպո»-ի մեջ կա մուրհակի և փող ստանալու խնդիրը։ «Պատվի համար»-ի մեջ էլ՝ ժառանգության խնդիրը։ Զիմզիմովն ու էլիզբարովը ուրանում են իրենց պարտքը, հետո զղջում են (՞)։ Ինչպես Պեպոն, Օթարյանն էլ պահանջողի դերում է և ազնիվ ու բարի երիտասարդ է։ Ինչպես Պեպոյի մեջ էփեմիան, այստեղ էլ Ռոզալիան դժգոհ է ծառայի անքաղաքավարությունից, չի հավանում գնված ապրանքները և այլն։

Այս ձևով, ինչպես նշում էին ժամանակի ընդդիմախոսները, կարելի է ոչնչացնել արվեստի բոլոր նշանավոր երևույթները։ Մատենճյանը ձևական, արտաքին նմանություններ որոնելով երկու գլուխ գործոցների միջև, չէր տեսնում դրամայի բերած բազմաթիվ գծերը, որոնք նոր էջ բացեին հաչ դրամատուրգիայի պատմության մեջ։ Շիրվանզադեն մեծ տաղանդով պատկերել է բուրժուազիայի կյանքի մի նոր շրջանը, ցուցադրելով նրա բարոյական անկումն ու արատները, ասպարեզ է հանել բոլորովին նոր տիպեր ու բնավորություններ, և, վերջապես, ստեղծել է հոգեբանական-սոցիալական դրամա, որ ամբողջովին նորություն էր մեր դրամատուրգիայի մեջ։

Շիրվանզադեի դրամատուրգիայի դեմ ուղղված քննադատության մասին իր խոսքն ասաց նաև Վ․ Տերյանը, 1914 թ, ապրիլի 30-ին Թբիլիսիում կարդացած «Հայ գրականության գալիք օրը» ռեֆերատում։ Անդրադառնալով Մ․ Մատենճյանի քննադատությանը, Տերյանն ասում է. «Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի Սունդուկյանը, նա առանձին երևույթ է, նա դարձյալ ունիկում է իր «Պեպո»-ով, իսկ ուղի հարթողը Շիրվանզադեն է։ Չպետք է մոռանալ, որ կենցաղագրական և հոգեբանական դրամային գրական լեզվով ամենից շատ զարկ է ավել Շիրվանզադեն, և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածքները, նրա նշանակությունը այդ ասպարեզում շատ է մեծ ու նշանակալից․․․», «․․Շիրվանզադեն, որքան էլ թերություններ ուենա, դարձյալ կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը դեպի Եվրոպա» (Վ․ Տերյան, Երկեր, 1956 թ., էջ 515—516

«Պատվի համար»-ը մնայուն երկ է, մինչև այսօր պահպանում է իր ներգործոն ուժը։ Սովետական շրջանում դրաման ունեցել է բազմաթիվ բեմադրություններ։ Բեմադրվել է Գ․ Սունդուկյանի անվան Պետթատրոնում, Բաքվի Լ. Երամյանի անվան հայկական դրամատիկ թատրոնում, Լենինականի Պետական թատրոնում, Երևանի Ռուսական պետական թատրոնում։ «Պատվի համար»-ը սկսած 1910 թ, բեմադրվել է վրաց բեմի վրա։ 1910 թ․ առաջին անգամ դրաման բեմադրեց վրաց դրամատիկական ընկերության