Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խումբը, այնուհետև 1911 թ. բեմադրվեց Թբիլիսիի ժողովրդական տանը։ Սովետական շրջանում դրաման բեմադրվել է Գորիի, Թելավի, Բաթումիի վրացական թատրոններում։

Դրաման բեմադրվել է նաև էստոնիայի Ազգային դրամատիկական թատրոնում, 1954 թ.։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ֆրանսերեն, էստոներեն, թուրքերեն։

ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ

Այս դրաման Շիրվանզադեի փարիզյան ստեղծագործություններից է։ Գրվել է 1906 — 1907 թթ․։ Դրաման առաջին անգամ բեմադրվել է 1908 թվի հոկտեմբերի 20-ին՝ Թբիլիսիի Հայկական Արտիստական ընկերության թատրոնում։ Թեև ներկայացմանը մասնակցել են արտիստական ընկերության դերասանական լավագույն ուժերը, սակայն դրաման սառն ընդունելություն է գտել հանդիսատեսների կողմից։ Եվ այդ պատահական չէր։ 1905 թվի ռևոլյուցիայից հետո Շիրվանզադեի ստեղծագործությունների մեջ թուլանում է քննադատական ռեալիզմը և աշխարհայացքի մեջ զգալի են դառնում լիբերալիզմի տարրերը։

Այս փոփոխությունը և նկատելի վայրէջքը որոշ են «Ավերակների վրա» դրամայի կոնֆլիկտի զարգացման մեջ։ 20-րդ դարի սկզբին դրամատիկական այս երկի համար առաջադրված հիմնական կոնֆլիկտը՝ բուրժուազիայի հին և նոր սերունդների հակադրությունը, արդեն զուրկ էր ռեալիստական ուժից ու կենսականությունից։ Տարբեր սերունդների երկու ներկայացուցիչներ՝ Աթանեսը և Արամազդը, իրենց սոցիալական էությամբ նույն մարզիկն են, այն տարբերությամբ միայն, որ նրանցից երկրորդը (Արամազդը), ինչպես ներկայացնում է նրան հեղինակը, առաջինի՝ «Աթանեսի նախկին գործակատարն է», որ հետո արդյունաբերական խոշոր ձեռնարկող է դարձել, դիմելով գործելու նոր, եվրոպական եղանակի և հայտարարելով, որ Աթանեսի գործելու եղանակը հնացել է։ Այդ մասին հետաքրքրական դիտողություն է անում «Գործ»-ի գրախոսը, «Երկու սերունդների մեջ առանձին մեծ գաղափարական և բարոյական տարբերություն չենք գտնի․․․», նոր սերունդը չունի «ավելի բարձր իդեալներ և կուլտուրական նպատակներ» («Գործ», № 35, 1908 թ.)։ Արամազդի բարձրացումը բռնազբոսիկ է թե՛ պատմականորեն և թե՛ գեղարվեստորեն։ Շիրվանզադեն չի կարողացել ջերմացնել Արամազդի կերպարը, քանի որ դա դեմ էր կյանքի տված փաստերին։ Բայց պետք է ասել, որ այս թերությամբ հանդերձ, դրաման ունի գեղարվեստական լուրջ արժանիքներ։ Մեծ ուժով են պատկերված Աթանեսի ընտանիքի կործանումը, բուրժուազիայի երիտասարդ ներկայացուցիչների բարոյական անկումը։ Դրամայում անհամեմատ ավելի մեծ տեղ է գրավում ավերակների պատկերը, քան թե նրա վրա բարձրացող նորի պատկերը։

Դրամայի առաջին գործողությունը տպագրվեց 1911 թ. «Լումա» ամսագրում (1911 թ., №№ 1—2)։ Նույն տարին Գ․ Գալստյանի հրատարակությամբ