Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրաման լույս տեսավ առանձին գրքով։ Տպագրվել է Շիրվանզադեի երկերի ութհատորյակում և տասհատորյակում։ Լույս է տեսել նաև ոուսերեն դրամատուրգի սերիայով՝ Շիրվանղագեի պիեսների միհատորյակում ( 1953թ., Մոսկվա)։

Դրաման 1944 թ. բեմադրվում է Լենինականի Պետական թատրոնում։

ԿՈՐԾԱՆՎԱԾԸ

Շիրվանզադեն իր «Կործանվածը» քաղաքական դրաման գրել է 1907 թվին, Շվեյցարիայի Լվո քաղաքում։ Հայկական Պետական թատերական թանգարանսւմ գտնվող ձեռագիր օրինակը, որն, ամենայն հավանականությամբ, առաջին վարիանան է, վերնագրված է «Կորածներ»։ Հետագայաւմ, մասնակի փոփոխությունների և վերամշակման ընթացքում, հեղինակը փոխել է նաև վերնագիը։ Առաջին անգամ տպագրվել է 1909 թ. «Անահիտ» ամաագքի № № 3, 4, 5, 6, 7, 8-ում։ Առաջին անգամ բեմադրվել է 1909 թ. դեկտեմբերի 24-ին Բերայի թատրոնում (Կ. Պոլիս), Աբելյան-Արմենյան թատերական խմբի ուժերով։ Կովկասում, ցարական գրաքննության արգելքների պատճառով առաջին անգամ ներկայացվել Է միայն 1912 թվի հունվարի 30-ին, Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում՝ Հովհ. Աբելյանի բեմադրությամբ։ Գլխավոր դերերում խաղացել են՝ Հովհ. Աբելյանը, Օ. Սևումյանը, Ի. Ալիխանյանը, Ա. Արմենյանը, Դուրյան-Արմենյանը, ժասմենը և Մ. Մանվելյանը։

Իր նոր երկի գաղափարական և գեղարվեստական նպատակադրումների մասին հեղինակը 1912 թ. «Տարազ»-ում (№ 1, էջ 16) գրել է.

«Կործանվածը» դրամայի նյութը ես վերցրել եմ վերջին ժամանակները հայ կյանքում աեղի ունեցած շարժումներից։ Դա մի տեսակ նոր կռիվ է հայրերի և որդիների մեջ, մի ընդհարում երկու տարբեր գաղափարների-ազգայնական և ապաազգայնական:

...Կործանվում է որդի Սահառունին՝ հանուն իր սուրբ գաղափարի և հանուն ընկերական սրբազան պարտականության, տանելով իր հետ հոր անեծքն ու ողբը, մոր խորին կոկիծը և Ֆլորայի խորտակված սերը։

...Գրելով «Կործանվածը»,— շարունակում է հեղինակը,— ես չեմ ղեկավարվել ոչ կանխակալ գաղափարներով, հակակրանքով կամ համակրանքով, ոչ մանավանդ որևէ կուսակցության ոգով։ Ես աշխատել եմ մնալ կուլիսների ետևում, թույլ տալով գործող անձանց և իրերին խոսել ու գործել այնպես, ինչպես կամենում են իրենք։

...Ես միայն ամեն կերպ ձգտել եմ մնալ այս անգամ ևս հավատարիմ իմ գրականական սկզբունքին՝ պաակերացնել և ոչ քարոզել»։

Դրամայում կա քննադատական վերաբերմունք իրականության նկատմամբ, կան սուր մերկացումներ և բավական կծու ակնարկներ ցարական կառավարության կողմից աշխատավորական խավերի նկատմամբ ցուցաբերված դաժան վերաբերմունքի, աքսորների ու շղթաների և դաշնակցության նացիոնալիստական վարքագծի մասին, բացի այդ, չի կարելի թաքցնել նա