Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դեմ է ընկել կոկորդիս։ Այդ կնոջ տխուր կերպարանքը ուրվականի պես հալածում է ինձ այս երեկո։ Ահա նա, գալիս է միայնակ, չգիտեմ ինչո՞ւ կատաղում եմ նրան տեսնելիս։


ՏԵՍԻԼ ԺԳ.


ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ՀԵՂԻՆԵ


ՄԻՔԱՅԵԼ․ (Ձախ դռներից ներս է մտնում Հեղինեն) Բավական է, կին, մի՛ սպառի իմ համբերությունը։
ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ եք կամենում։
ՄԻՔԱՅԵԼ. Ձեր տխուր դեմքը ինձ վրդովեցնում է։
ՀԵՂԻՆԵ. Մի՛ նայեք այդ դեմքին, խույս տվեք նրանից։ Ահա. ես կարող եմ ձեզ հանգիստ թողնել։ (Ուզում է գնալ դեպի միջին դռները):
ՄԻՔԱՅԵԼ. Կացեք։ (Հեղինեն կանգ է առնում) Ինձ փող է հարկավոր այս երեկո, մեկին տանուլ տվի, պետք է վճարել, ունե՞ք։
ՀԵՂԻՆԵ. Երեկ վերցրիք վերջին տոմսակը, ես այժմ ոչինչ չունեմ, հասկանո՞ւմ եք, ոչինչ, նույնիսկ ապրելու ցանկություն։
ՄԻՔԱՅԵԼ. Ապրելու ցանկություն միշտ կարելի է ունենալ, միայն փող է հարկավոր։ Ասացեք, մի՞թե ոչինչ չունեք։
ՀԵՂԻՆԵ. Մի կոպեկ անգամ։
ՄԻՔԱՅԵԼ. Ուրե՞մն։
ՀԵՂԻՆԵ. Մենք աղքատ ենք։
ՄԻՔԱՅԵԼ. (Մի փոքր լռությունից հետո) Քո եղբայրը հարուստ է։
ՀԵՂԻՆԵ. Այո, մեր հոր ժառանգությանը նա դեռ ձեռք չի տվել։
ՄԻՔԱՅԵԼ․ Վերցրու նրանից մի գումար, ես կվճարեմ։
ՀԵՂԻՆԵ. Վերցնե՞մ, իմ եղբորի՞ց։
ՄԻՔԱՅԵԼ. Ես պարտք եմ ուզում։
ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք և ոչ մի կոպեկ, ես իմ թշվառությունը գնեցի արդեն լիովին։
ՄԻՔԱՅԵԼ. Ես խնդրում եմ։