Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԻՆ. Այո, բայց վատ բան է անում, որ Սուլիկյանին թույլ Լ տալիս... (Երևում է Սուլիկյանը) Ահա նա։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Պարերը սկսվում են, խնդրում եմ դեպի դահլիճ։ (Հյուրերը գնում են) Օօ՜ վերջապես, անտանելի է իմ դրությունը։ Ես ձգտում եմ դեպի մեկը, ինձ մղում են դեպի մյուսը։ Ի՞նչ անեմ արդյոք։ Թողնել այս վտանգավոր ուղին ուշ է և անկարելի ինձ համար, իսկ շարունակել— ամոթալի։ Ոչ, ոչ, պետք է մի ելք գտնել, ապա թե ոչ... (Գալիս է աջ դռներից Միքայելը):

ՏԵՍԻԼ ԺԱ.


ՍՈՒԼԻԿՅԱՆ և ՄԻՔԱՅԵԼ


ՄԻՔԱՅԵԼ. Դու դարձյալ միայնա՞կ ես։ Կատարո՞ւմ ես տանտիրոջ պաշտոնը։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Կարողացածիս չափ։
ՄԻՔԱՅԵԼ. Իսկ ես տխրությունից կատաղում եմ։ Ես երկու հարյուր ռուբլի տանուլ տվի։
ՍՈՒԼԻԿՅԱՆ․ Կեցցե՜ս, ասել է մեծ հառաջադիմության մեջ ես։ Միքայե՛լ, ժամանակ է, որ մի փոքր ուղղես քեզ։ Ներիր, երաժշտությունը սկսվեց, ես պետք է գնամ։ (Լսվում է երաժշտության ձայն և շարունակվում։ Սուլիկյանը գնում է միջին դռներով):

ՏԵՍԻԼ ԺԲ.


ՄԻՔԱՅԵԼ


ՄԻՔԱՅԵԼ. «Միքայե՛լ, ժամանակ է, որ մի փոքր ուղղես քեզ», դա էլ է ասում, այո, իրավունք ունի, որովհետև ինքը չունի այնչափ ապրելու խանդ և զգացում, որքան ես։ Նա մի բարեսիրտ, ազնիվ մարդ է, ուրիշ ոչինչ։ Իսկ ե՞ս։ Դարձյալ գնաց երկու հարյուր, և այժմ այս ողորմելի գումարը ինձ մեծ է թվում, որովհետև ես համարյա թե աղքատ եմ։ Հեղինեն այլևս ոչինչ չունի։ Իսկ եղբայրը հարուստ է և ինձ ատում է, նրան մոտենալ անկարելի է։ Ահա գրություն․ միսը կերել եմ, այժմ ոսկորը