ԳԱՐԵԳԻՆ. (Աջ դռներից գալով) Այստեղ ամեն ինչ կեղծ է և ստությամբ լի։ Կանանց դուր գալու համար պետք է շողոքորթել, գովել մեկի ձիրքը, որից նա զուրկ է, երկրորդի գեղեցկությունը, որ նա չունի։ Մայրերը, բռնած աղջրկերանց ձեռներից, աջ ու ձախ են առաջարկում, հայրերը խաբում են կանանց։ Բարեկամը կեղծում է բարեկամին, ազգականը ստորանում է հարուստ ազգականի առաջ, ստորացնում է աղքատին։ Ընկերը քաղցր խոսքերով դատարկում է ընկերոջ գրպանը կանաչ սեղանի մոտ։ Այո, մեր կյանքը աղավաղվել է, արտաքինը խաբուսիկ է, խորքում տիրում է կոշտ, կոպիտ և կիսավայրենի հոգին։ Ո՞վ պետք է ուղղի այդ բոլորը, ո՞ր սերնդին է վիճակված բարեփոխել այդ քայքայված մեքենան։ (Ներս է գալիս միջին դռներից Հեղինեն):
ՀԵՂԻՆԵ. Քո առանձնությունը աչքի է ընկնում։
ԳԱՐԵԳԻՆ. Այնտեղ ես տխրում եմ, այստեղ հանգիստ եմ, իսկ ինչո՞ւ դու խույս ես տալիս հասարակությունից։
ՀԵՂԻՆԵ. Մի՛ հարցնի։ ներս եմ մտնում թե չէ— ամենքը իրանց հայացքը ուղղում են ինձ վրա։ Զգում եմ, որ բոլորը ինձ ծաղրում են, բոլորը խղճում, այս է խաբված, անարգված և ամոթի դատապարտված ամուսնու վիճակը։
ԳԱՐԵԳԻՆ. Հանգստացի՛ր, եթե ոչ դու բոլորովին կսպառես քո ուժերը։ Գնա՛նք, միասին նստենք սեղանի մոտ, կարծեմ ընթրիքը վերջանալու վրա է։ (Թևը այլնում է և տանում դահլիճ):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Դուրս գալով աջ դռներից) սարսափելի՜ կին, որքան նա ինձ հրում է, այնքան ես մղվում եմ դեպի նա։ Ես հետևում եմ նրան ցնորվածի պես, այնինչ