Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


4-ՐԴ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ



(Հոռոմի տանը մի ուրիշ սենյակ: Վարագույրը բարձրանալիս բեմը մի փոքր ժամանակ դատարկ է մնում: Հետո ձախ դռներից դուրս է գալիս Անյուտան):




ՏԵՍԻԼ Ա.



ԱՆՅՈԻՏԱ, հետո ՀՈՌՈՄ



ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհին, կարծեմ, չի զարթնել: Խե՜ղճ կին, ինչքա՜ն տանջվում է։ Թե չես սիրում մարդուդ, հեռացար, մոռացիր պրծիր, էլ ի՞նչ կա, չե՞ս կարող քեզ համար նոր մարդ գտնել, աշխարհը չորացե՞լ է։ (Նույն դռներից գալիս է Հոռոմը):
ՀՈՌՈՄ. (Ինքն իրեն) Քնի՛ր, խե՜ղճ զավակս, քանի՜ անքուն գիշերներ անցկացրիր։ Ասում էի կտխրի, հետո կսովորի, կմոռանա, բայց ընդհակառակը...
ԱՆՅՈԻՏԱ. Տիրուհի՛։
ՀՈՌՈՄ. (Սթափվելով) Ա՜հ, դու ես։
ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհին ինչպե՞ս է։
ՀՈՌՈՄ. Քնած է, զգո՛ւյշ ման եկ, որ չզարթնի։ Հա, ինչո՞ւ ես այդպես նայում։
ԱՆՅՈԻՏԱ. Ուզում էի մի բան հարցնել։