Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1-ԻՆ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆ

Մի բավական մեծ սենյակ իշխան Բեգմուրյանների տան․ (մեջտեղ, աջ և ձախ կողմերում դռներ: Սենյակը զարդարված է անխառն եվրոպական ոճով):

ՏԵՍԻԼ Ա.

ՍԻՄՈՆ, հետո ԱՆՅՈԻՏԱ

ՍԻՄՈՆ. (Սենյակի կահ-կարասին դասավորելով) Տասնումեկ ժամն է, պետք է շուտով կարգի բերել։ Օրիորդը հրամայել է հագնվել, կառքով ուրիշ տեղ է գնալու։ Զարմանալի է. այս տանը հինգ ծառա կա, ամենից շատ ես եմ աշխատում, ամենից քիչ էլ ես եմ ստանում։ Ինձ այստեղ չեն սիրում, բացի նոր իշխանուհուց։ Նա ինձ հետ լավ է։ Այո, նա լավ կին է, բայց էլի ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ո՛ւմ աղջիկն է։ Աշխարհ է. փող ուներ, եկավ ու դարձավ նորին պայծառափայլություն։ (Աջ դռներից ներս է մտնում Անյուտան):

ԱնՅՈԻՏԱ. Ի՞նչ ես ինքդ քեզ մրթմրթում։ Շո՛ւտ արա, վերջացրու, թե չէ օրիորդը կգա ու կնախատի, որ դեռ չես հագնվել։