Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Ե.



ԳԱՐԵԳԻՆ (միայնակ)



ԳԱՐԵԳԻՆ. Իսկ նա մի՞թե պետք է անպատիժ մնա, նա, որ այս բոլոր թշվառությունների միակ պատճառն է: Սակայն ի՞նչ անեմ, Հեղինեն ինձանից երդում է կորզել, որ ես հավիտյան ձեռք չբարցրացնեմ նրա ամուսնու վրա։ Սիրո՞ւմ է դարձյալ նրան։ Ո՛չ, այդ անկարելի է. նա ինձ է խնայում... (գնում է դեպի ձախ):


ՏԵՍԻԼ Զ.



ԱՆՅՈԻՏԱ, հետո ՍԻՄՈՆ



ԱՆՅՈՒՏԱ... (Ներս է մտնում միջին դռներից): Դարձյալ ուղարկել են երեխայի հետևից. պետք է հայտնեմ: (Անցնում է աջ դոներով: Իսկույն միջին դռներից ներս է մտնում Սիմոնը):
ՍԻՄՈՆ. (Միայնակ) Պառավ իշխանուհին սադայել է դարձել, կատարյալ սադայել։ Նա ինձ հրամայեց առանց երեխայի հետ չդառնալ աստեղից։ Ի՞նչ անեմ, սիրտս կտրտվում է, բայց հրամայում են, եթե չկատարեմ ինձ կվռնդեն։
ԱՆՏՈԻՏԱ. (Վերադառնում է աջ դռներից) Քեզ ո՞վ ասաց, որ այստեղ մտնես: Գնա՛, սպասի՛ր, երեխան դեռ քնած է։
ՍԻՄՈՆ. Կսպանեմ... (Գնում է, Անյուտան նրա հետևից):


ՏԵՍԻԼ Է.



ՀԵՂԻՆե (միայնակ), հետո ԳԱՐԵԳԻՆ



ՀԵՂԻՆԵ. (Տնային թեթև հագուստով դուրս է գալիս աջ դռներից ծանր քայլերով) Դարձյալ խլում են ինձանից իմ գավակին և սպառնում են այևս չուղարկել ինձ մոտ։ Իսկ ես հույս ունեի նրա մեջ գտնել իմ մեռած սրտի մխիթարությունը։ Մեռա՜ծ սիրտ. ո՜հ, երանի թե նա