ԳԱՐԵԳԻՆ. Ոչ մեկը, ոչ մյուսը։ Ներիր, Հեղինե՛, ես քանդեցի քեզ տված երդումս, ես նրա հետ պետք է անձամբ հաշիվներս վերջացնեմ։
ՀԵՂԻՆԵ. Կռի՞վ ինձ համար, տուր դրան երեխային, եթե նա է այդ կռվի պատճառը։ Ես չեմ ուզում իմ երեխային, այո, չեմ ուզում, քանի որ նա այդքան տառապանք է պատճառում իմ մորը և քո կյանքը վտանգի ենթարկում։
ԳԱՐԵԳԻՆ․ Խնդիրը քո պատվին է վերաբերում, նա պետք է մաքրվի (Սուլիկյանին) և թող ձեր ներկայությամբ լինի, որովհետև դուք ևս մասն ունեք։ (Ներս է մտնում իշխանունի Մարիամը: Սուլիկյանը մի անկյուն է քաշվում նրան չտեսնելու համար)։
ՏԵՍԻԼ ԺԷ.
Նրանք և ՄԱՐԻԱՄ
ՀԵՂԻՆԵ. Դարձյալ մի տարօրինակ այցելություն։
ՄԱՐԻԱՄ. Ձեր վարմունքը այնքան ինձ կատաղեցրեց, որ չկարողացա ինձ զսպել։ Ի՞նչ իրավունքով եք դուք պահում իմ որդու երեխային։
ԳԱՐԵԳԻՆ. Իսկ ի՞նչ իրավունքով եք դուք հետ պահանջում։
ՄԱՐԻԱՄ․ Հարցրու քրոջիցդ․ նա շատ լավ գիտե. (Հեղինեի կողմը) խայտառա՛կ։ Բավակա՛ն է, բերե՛ք այստեղ երեխային։
ՀՈՌՈՄ․ (Աջ կողմի դռներից դուրս գալով) Դուք նրա երեսը չեք տեսնի։
ԳԱՐԵԳԻՆ․ Այո. բարեհաճեցեք հեռանալ, իշխանուհի՛, եթե չեք կամենում ձեր ազնվական կոչումը ստորացած տեսնել։
ՀԵՂԻՆԵ. Մայրի՛կ, երեխային տուր այդ կնոջը։
ՀՈՌՈՄ. Ի՞նչ։
ՍՈԻԼԻԿՅԱն. (Մեկուսի) Խեղճ մայր։
ՀԵՂԻՆԵ. Խնդրում եմ, երեխային հանձնիր այդ կնոջը։
ԳԱՐԵԳԻՆ. Հեղինե։
ՀԵՂԻՆԵ. Ես այդպես եմ կամենում։ Գնանք, իշխանուհի՛,