Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԻՆԸ ՏԱՐԻ ԱՆՑԱԾ

ԲԱՐԽՈԻԴԱՐԻ ՏՈԻՆԸ ՆԵՐՍԻՑ

Բավական ընդարձակ մի սենյակ՝ ասիական անաղարտ կահ-կարասիով։ Խորքում, դեպի ձախ մի թևանի աններկ դուռը, որ տանում է դեպի գավիթ. դեպի աջ երկու լուսամուտ, առանց ապակիների, աններկ փեղկերով, որոնք բաց են։ Մի թևանի մի դուռ ևս ձախ պատի մեջ։ Այս դուռը տանում է բնակարանի երկրորդ սենյակը և խոհանոցը։ Հատակը ծածկված է դեղնագույն խսիրներով, որոնց վրա երկու հասարակ կապերտներ։ Պատերը պաստառ չունին, ներկված են պարզ կապույտ կավով։ Աջ պատի ամբողջ երկարությամբ, առաստաղից մոտ մի արշին ցածր նեղ խորշ (ռաֆ), ուր շարեշար դրած են զանազան հին չինական անոթներ—իբրև զարդ։ Երկու մոտավորապես երեք արշին բարձրությամբ և լայնությամբ քառակուսի խոր խորշեր (ջամխուդան) նույն պատի մեջ։ Ձախ պատի մեջ ևս երկու նույնանման խորշեր, միայն ավելի փոքր։ Առաջին խորշերի մեջ դարսված են անկողիններ (վերմակներ, ներքնակներ, բարձեր)։ Փոքր խորշերի (թախչա) մեջ գտնվում են տնային անոթներ և պաշարեղենը։ Անոթներ և սեղաններ չկան։ Պատերի տակ ձգված են ներքնակներ (մինդարներ)։ Խորքում լուսամուտների առջև քով քովի դրած են երկու մեծ Իրբիթի սնդուկներ, ծածկված փոքրիկ գորգերով։ Աջ պատի առջև թախտ, նույնպես ծածկված։