Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՄԲԱՏ. (Երեք անգամ համբուրում է ավետարանը):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Հիմի կարող ենք ասել. աստված շնորհավոր անե։
ԱՄԵՆՔԸ. Աստված շնորհավոր անե։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Վեր կենալով): Դե, սեղանը հավաքեցեք, գնացեք քնելու։
ԱՄԵՆՔԸ. (Վեր են կենում):
ՄԱՐԻԱՄ. (Կանգնում է Սեյրանի անկողնի գլխին, աղոթում, աչքերն ուղղելով դեպի երկինք): Տեր, դու իմ մինիկ զավակին գցեցիր փորձանքի մեջ, դու նրան ազատեցիր։ Տեր, ամեն բան քո ձեռքին է։ Դու այսուհետև պահիր, պահպանիր նրան։
ԳՅՈԻԼՆԱԶ․ (Կանգնելով Սուսանի անկողնի գլխին, նայում է թախծալի հայացքով քնած աղջկան): Քնիր, սիրուն աղջիկս, քնիր, թող հրեշտակները պահպանեն քեզ։ (Մեկուսի): Ահ, սիրտս վատ բան է գուշակում։
ԲԱՐԽՈՒԴԱՐ․ (Ձեռով նշան է անում Գյուլնազին չթյա վարագույրը բանալու և չիբուխը ձեռին գնում է իր տան առջևի սաքուի վրա նստում):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Նստում է իր տան առջևի սաքուի վրա):
ԳՅՈՒԼՆԱԶ․ (Չթյա վարագույրը բաց է անում և ընտանիքները բաժանում միմյանցից): Բարի գիշեր։
ՄԱՐԻԱՄ. Բարի գիշեր։

ՎԱՐԱԳՈՒՅՐ