Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառի տակ։ Համ երգում է, համ պաչում, համ պաչում է։ Համ երգում, ծառի տակ։

ՍՈՒՍԱՆ. Մասխարա։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Դադարում է պարել): Դե, լավ, ես ամեն բան գիտեմ, ամեն բան։
ՍՈՒՍԱՆ. (Շառագունելով): Ի՞նչ գիտես։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Այն գիտեմ, որ դու նրա հետ գիշերները թաքուն-թաքուն տեսնվում ես ծառի տակ։
ՍՈՒՍԱՆ. (Վախեցած, ձեռքը դնում է Սուսամբարի բերանին): Սուս, լեզուդ փորդ գցիր։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ես մեղա աստծու։ Լավ մի՛ վախենար, ոչ ոքի չեմ ասիլ։ (Գրկում է Սուսանին և միասին սկսում են քայլել ետ ու առաջ)։ Երանի քեզ, շատ լավն է։ Երեկ մեր տան առաջով անցնում էր։ Դռների արանքով մտիկ արի։ Ախ, ինչպես մեծացել է, սիրունացել, բոյը չինար, մեջքը նազիկ, աչքերը նախշուն-նախշուն, բեղերը բարակ-բարակ։
ՍՈՒՍԱՆ. (Երջանիկ): Հավանո՞ւմ ես։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ով չի հավանիլ։ Նմանը չկա մեր քաղաքում։ Փողոցներով անցնելիս կանայք դռների հետևից նրան են մտիկ անում, բայց ափսոս։
ՍՈՒՍԱՆ. Ինչո՞ւ ափսոս։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ասում են վատ ջահելների հետ է խառնվել ու մի քիչ փչացել։
ՍՈՒՍԱՆ․ (Սրամտությամբ)։ Սուտ են ասում, սուտ են ասում։
(Թողնում է Սուսամբարի ձեռքը):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Դե լավ, մի՛ փրփրիր, հողս բամբասողների գլխին։ Դու ինձ այն ասա, հարսանիքդ երբ է։
ՍՈՒՍԱՆ. (Տխրում է): Չեմ իմանում։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Իսկ ես գիտեմ իմ հարսանիքը երբ է։ Վարդավառից հետո։
ՍՈՒՍԱՆ. Ուրեմն, աչքդ լույս։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ էհ շատ հարկավոր է, ուզում է թող չլինի։
ՍՈՒՍԱՆ․ Նշանածիդ չե՞ս սիրում։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Սերս ո՞րն է, ինչ ես խոսում։ Երեսը տեսե՞լ