Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, որ սիրեմ, կամ չսիրեմ։ Ասում են մի չոփուռ տղա է, քիթն էլ ծուռ։


ՍՈՒՍԱՆ. (Ձեռը ծնկան զարկելով): Վայ, քոռանամ. քիթը ծո՞ւռ, խեղճ Սուսամբար, ինչո՞ւ են քեզ նրան տալիս։

ՍՈՒՍԱՄԲԱՐ. Էհ, ում ուզում են թող տան, ինձ համար միևնույն է, ճակատիս ինչ որ գրված է, այն է կաաարվելու։ Դեհ, օրը մթնեց, գնամ-կորչեմ, թե չէ հայրս կգա, ինձ տանը չի տեսնիլ, մորս հետ կկռվի։ (Վերցնում է իր ձեռագործը սնդուկի վրայից, շալը գցում է գլխին): Էգուց կգա՞ս մեր տուն։
ՍՈՒՍԱՆ․ Չէ, Սուսամբար. ծնողներս չեն թողնում ազգական բարեկամներիս տուն գնալ։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. էհ, գեղեցիկ լինելն էլ մի բան չէ։ Իմ ծնողները չեն վախենում, որ ղաչաղներն ինձ կփախցնեն։ Մնաս բարով։ (Համբուրվում է Սուսանի հետ և գնում է խորքի դռնով):


ՏԵՍԻԼ 2


 


ՍՈՒՍԱՆ մենակ, հետո ԳՅՈՒԼՆԱԶ



ՍՈՒՍԱՆ. (Սուսամբարին ուղեկցելով մինչև խորքի դուռը, կանգնում է այնտեղ, նայում թթենու ծառերին, ճանաչում, ձեռը հենած դռան կողքին։Ապա սթափվելով, գալիս է սենյակի կենտրոնը
ԳՅՈՒԼՆԱԶ․ (Գալիս է ձախ կողմի դռնով՝ կռնատակին մի խայտաբղետ մետաքսյա չարշով ծալած։ Մազերը դադարել է ներկել հինայով, ուստի բավական ճերմակել են։ Ինը տարվա մեջ նկատելի ծերացել է։) Գնա՞ց Հռուսիկի աղջիկը։
ՍՈՒՍԱՆ. Գնաց։
ԳՅՈՒԼՆԱԶ. Ինչո՞ւ թողիր։ Ես ուզում էի հորաքրոջդ մոտ գնալ, նա հիվանդ է։
ՍՈՒՍԱՆ. (Սրամատությամբ): Մամա, հերիք է ինչքան ինձ տանջեցիք: (Քայլում է):