Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈՒԼՆԱԶ. (Հառաչելով): Ես ինչ անեմ, որդի, հորդ ասա: Նա է հրամայել, որ քեզ տանը մենակ չթողնեմ։


ՍՈՒՍԱՆ. (Խորին վշտով): Հայրս, հայրս, նրա խստությունը ինձ գերեզման կիջեցնի։ Մամա, մամա, ես չեմ կարող դիմանալ այս կյանքին։ (Փաթաթվում է մոր պարանոցին ու լալիս):

ԳՅՈՒԼՆԱԶ. Լավ, լաց մի լինիր։ Սիրտս մղկտում է արտասուքդ տեսնելիս։

ՍՈՒՍԱՆ. Չեմ կարող, չեմ կարող։

ԳՅՈԻԼՆԱԶ. Եթե իրավունքն իմ ձեռքին լիներ, քեզ ռուսի շորեր կհագցնեի, գլխիդ շլյապ կդնեի ու կասեի. «գնա, բալաս, գնա ուր ուզում ես, ապրիր ինչպես կամքդ է»։ Բայց ես մայր եմ, հայր չեմ։ Դու գիտե, որ ես ինքս էլ գերի եմ քո հոր ձեռքում։ Լավ, սրբիր աչքերդ։ Աստված ողորմած է. կարելի է շուտով հարսանիքդ լինի։

ՍՈՒՍԱՆ. (Աչքերը սրբելով): Իմ հարսանիքը վաղուց պիտի լիներ։ Չգիտեմ ինչու եք ձգձգում։

ԳՅՈՒԼՆԱԶ. էլի հայրդ է մեղավոր։ Աստված գիտե ինչ ունի իր մտքում։ Երբ հարսանիքիդ մասին խոսք եմ գցում, աչքունքը թթվեցնում է։

ՍՈՒՍԱՆ. (Հետաքրքրությամբ): Եվ ոչինչ չի՞ ասում։

ԳՅՈՒԼՆԱԶ. Ոչինչ։

ՍՈՒՍԱՆ. (Զսպում է իրան բռնազբոսիկ ժպիտով): Լավ, մամա, գնա, ուր ուզում ես, թող ինձ մենակ։

ԳՅՈՒԼՆԱԶ. Լավ, շատը համբերել ես, քիչն էլ համբերիր։ Ամառը չլինի, թող աշունքին լինի հարսանիքդ։

ՍՈՒՍԱՆ. Գնա, մամա, գնա հորաքրոջս մոտ, նա խեղճ է, մենակ է։

ԳՅՈՒԼՆԱԶ. (Չարշովը բաց անելով և նրա մեջ փաթաթվելով): Է՜հ, գնում եմ, մնացիր մենակ, ինչ անեմ, թող այս անգամ հայրդ կատաղի ինձ վրա։ Տունը սրբիր, հետո սամովարը կդնես։ (Գնում է դեպի խորքը):

ՍՈՒՍԱՆ. Գնա. ես անգործ չեմ մնալ։ (Գյուլնազին ուղեկցելով մինչև խորքի դուռը, չմուշկները դրսում դնում է նրա առջև և հետո գալիս է ետ, դրսից բերելով մի չորթ ավել):