Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Ռուսաստանի բնակարանը: Հարսանիքի տեսարան

ՍՈՒՍԱՆԻ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի շատ ընդարձակ սենյակ, կահավորված կեսասիական և կեսեվրոպական եղանակով։ Հատակը ծայրե ի ծայր ծածկված է թանձր պարսկական գորգերով։ Դռներ խոսքի պատի մեջ, որ տանում են դեպի գավիթ, դռներ աջ պատի մեջ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները։ Երկու նեղ ու երկար ճաշի սեղաններ, մեկն աջ, մյուսը ձախ պատի առջև։ Երկուսն էլ ծածկված են կապույտ սփռոցներով։ Ձախ պատի մեջ լուսամուտներ։ Ոտնավորները արխալուղներով, առանց չուխայի, սև չուստեր հագած, սեղանները պատրաստում են հարսանիքի խնջույքի համար, մերթ աջ կողմի դռներով, մերթ խորքի դռներով բերելով հարկավոր իրերը։ Հետզհետե խորքի դռներով գալիս են հյուրերը, գլխավորապես տեղական հագուստներով։ Նրանք, որոնք չմուշկներ ունին հագած, թե՛ կին և թե՛ տղամարդիկ, խորքի դռների մոտ դրսում հանում են իրանց չմուշկներր և գուլպաներով ներս մտնում։ Կանայք ներս մտնելով, իրանց չարշովները վերցնում են, տղամարդիկ գդակներր վերցնում են և տալիս աջ դռների մոտ կանգնած մի պատանու, որ տանում է մյուս սենյակ։ Ամենքը հագել են իրանց լավագույն զգեստները, տղամարդիկ մետաքսյա արխալուղներ, կանայք թավշյա մինթանաներ, բեհեզյա չյաքպաններ, արխալուղներ։ Կանանց մեծամասնության մետաքսյա շապիկների եզրերը ու փեշերը զարդարված