Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ոսկե դրամներով, Մի քանի կանանց գլուխները զարդարված են ոսկե պսակներով (դիադեմ}։ Արևելյան ճոխ շքեղություն, գույների առատություն։ Հասակավոր կանայք երեսբաց են, երիտասարդներից շատերը սքողում են իրանց երեսները տղամարդկանցից։


ՏԵՍԻԼ 1



Հյուրեր—կանայք


Ա. ՀՅՈՒՐ. (Խորքի դռներով ներս մտնելով ուրիշ երկու կանանց հետ, չարշովը վերցնում է, տալիս աջ կողմի դռների մոտ կանգնած պատանուն): Բախտավոր աստղի տակ է ծնվել Գյուլնազի աղջիկը, ի՞նչ ասեմ։
Բ․ ՀՅՈՒՐ. (Անելով նույնը, ինչ որ առաջինը): Տես ի՞նչ տուն ու տեղ է մտնելու։ Կես կուշտ, կես քաղցած մի դերձակի աղջիկ ու սեղաննե՞ր։
Գ. ՀՅՈՒՐ. (Չարշովի փոխարեն շալ է գցած գլխին։ Հագնված է համեմատաբար համեստ): Աղջիկն այնքան սիրուն է, որ արժանի է ավելի հարուստ տուն մտնելու։
Ա. ՀՅՈՒՐ. Հողեմ նրա սիրուն գլուխը։
Բ. ՀՅՈՒՐ. Տափը մտնե լպստածը։
Ա. ՀՅՈՒՐ. Լպստած լինի լավ է, լակլակած է։
Գ. ՀՅՈՒՐ. (Կշտամբանքով): Աղջի, քիչ բամբասեցեք, հերիք է։
Բ. ՀՅՈՒՐ. Իսկի էլ բամբասանք չէ. երևում է, որ դու կուժ ու կուլա ծախող Հայրապետի տղա Սեյրանի մասին չես լսել։
Գ. ՀՅՈՒՐ. Ի՞նչ պիտի լսեի։
Ա. ՀՅՈՒՐ. Աշխարհից բեխաբար ես։
Բ․ ՀՅՈՒՐ. Ողջ քաղաքն է խոսում։
Գ. ՀՅՈՒՐ. Ի՞նչ է խոսում։
Ա. ՀՅՈՒՐ. Որ Սուսանը Սեյրանի հետ գիշերները տեսնվել է։
Բ ՀՅՈՒՐ. Իրանց թթի ծառի տակ։
Ա․ ՀՅՈՒՐ. Որ սիլիկ-բիլիկ են արել. գրկվել են, պաչպչվել։
Բ. ՀՅՈՒՐ. Որ հայրը տեղն ու տեղը երկուսին էլ բռնել է ումի լավ դնքսել։
Ա․ ՀՅՈՒՐ. (Աջ ու ձախ նայելով): Սուս, պատճառավոր է եղել։