Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուր ինձ ուժ դիմանալու։ (Աչքերը սրբում է քողի տակ

ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Ոտքի է կանգնում, անձեռոցիկը կրծքին կապած, լիք բաժակը բարձրացնելով): Օբշչի կամպանիա, լսեցեք։
ՀՅՈՒՐԵՐ. Հրամայիր, հրամայիր, աղա թամադա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Բաժակներդ լիք-լիք տեսնեմ։
ՀՅՈՒՐԵՐ. (Զվարճանում են, շտապում են իրենց բաժակները լցնել): Պատրաստ ենք, պատրաստ ենք։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Խաչեղբայր, ալլահվերդի։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. Խոսքդ շաքարով։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Խմենք թագավոր֊թագո՛ւհու կենացը։ Ադա հափ, հափ, հափ, ուռա՜։
ՀՅՈՒՐԵՐ. Հափ, հափ, հափ, ուռա՜։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հուռա՜։
ՀՅՈՒՐԵՐ. Հուռա՜, թագավոր֊թագո՛ւհու կենացը։ (Շատերը մոտենում են Ռուստամին):
ՌՈՒՍՏԱՄ. (Ոտքի է կանգնում և աջ ու ձախ գլուխ տալիս):
ՍՈՒՍԱՆ. (Ոտքի է կանգնում Սուսամբարի թելադրությամբ և գլուխ տալիս կանանց):
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Երաժիշտներին, հրամայողաբար, իր ձեռը կողքին կռթնած): Ադա, մի չարգահ ածեցեք։
ՌՈՒՍՏԱՄ. (Միշտ մտազբաղ): Մինչև որ չիմանամ ովքեր էին և ինչո՞ւ հարձակվեցին, չեմ հանգստանալ։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. Փողոցի լակոտներ էին, քո արևը վկա։ Հարբած շան оրի էին։
ՌՈՒՍՏԱՄ. Ես հանգիստ մարդ եմ։ Ոչ ոքի վնաս չեմ տալիս։ Բայց երբ ուզում են ինձ անպատվել, մոռանում եմ ամեն բան, մինչև անգամ հարազատ մորս չեմ խնայիլ։ ԽԱՉԵՂՈԱՅՐ.
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Ոտքի կանգնելով): Ադա Ռուստամ։
ՌՈՒՍՏԱՄ. (Սթափվելով): Հրամայիր, աղա թամադա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ալլահվերդին քեզ մոտ։
ՌՈՒՍՏԱՄ. Ծառա եմ։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Խաչեղբոր կենացը։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. (Բաժակը ձեռին ոտքի է կանգնում և աջ ու