ձախ գլուխ տալիս, բաժակը զարկելով Ռուստամի բաժակին):
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Ամեն մի կենաց խմելիս տուշ են նվագում):
ՍՈՒՍԱՆ. (Սուսամբարին): Աչքիցս չի հեռանում նրա կերպարանքը։
ՍՈԻՍԱՄԲԱՐ. Կհեռանա, կմոռանաս։ Եթե ես լինեի քո տեղը, այսուհետև նրա անունն էլ կմոռանայի։ Մարդդ քանի գնում, այնքան դուր է գալիս ինձ։ Իսկական տղամարդ է։ ՍՈՒՍԱՆ.
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ղասպադա, ալլահվերդին ինձ մոտ։ Թագավոր֊թագուհու ծնողների կենացը։ Հուռա՜, Սանամ խանում։ (Մոտենում է և բաժակը զարկում):
ՀՅՈՒՐԵՐ. Հուռա՜, հուռա՜։ (Շատերը մոտենում են և բաժակ զարկում Սանամի հետ): Աչքդ լույս, աչքդ լույս։
ՍԱՆԱՄ. (Ոտքի կանգնելով, աջ ու ձախ շնորհակալություն է անում):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Սուսանին): Քիչ լաց եղիր. բավական է կտեսնեն, ամոթ է։
ՍՈՒՍԱՆ. Աստված, աստված, ինչո՞ւ ես ստեղծել կնիկ ասված արարածը։ Շունը, կատուն ավելի բախտավոր են, քան նա։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Քիչ խոսիր, մենք որ չլինեինք, տղամարդիկ միմյանց չէին ուտիլ։ Թող այժմ կոտորվեն մեզ համար, ցավս նրանց։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Ոտքի է կանգնում, բերանը սրբելով, բաժակը միշտ ձեռին): ԵՐԱԺԻՇՏՆԵՐ.
ՀՅՈՒՐԵՐ. (Ուշադրությունները լարում են): Սուս, սուս։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ղասպադա , զա՛։
ՀՅՈՒՐԵՐ. (Միաձայն): Զա՛։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ըզդարովիե։
ՀՅՈՒՐԵՐ․ Ըզդարովիե։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Նաշեղո։
ՀՅՈՒՐԵՐ. Նաշեղո։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Դարաղողո։
ՀՅՈՒՐԵՐ. Դարաղողո։