Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՐԳԵՅ ԲԵԳ․ Սմբաթա։

ՀՅՈՒՐԵՐ. Սմբաթա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Բարխուդարիչա։
ՀՅՈՒՐԵՐ. Բարխուդարիչա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ․ Ղոնդախսազովա։
ՀՅՈՒՐԵՐ. Ղոնդախսազովա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Օն-ժե։
ՀՅՈՒՐԵՐ. Օն-ժե։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ․ Ղոնդախսազյանցա։
ՀՅՈՒՐԵՐ. Ղոնդախսազյանցա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Վիպիոմ։
ՀՅՈՒՐԵՐ. Վիպիոմ։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հուռա՜։
ՀՅՈՒՐԵՐ․ Հուռա՜։
ՇՊՊԱՆԻԿ․ Հողս քեզ նման թամադի գլխին։ Օնժե, մոնժե, պիպիոմ, միպիոն։ Իսկի իմ կենացը չես խմում։ Այսօրվա հարսանիքը ես եմ սարքել։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ղասպադա, էքստրա։ Զա զդարովիե նաշեղո զարանգիզի Շպպանիկ։
ՀՅՈՒՐԵՐ․ Հուռա՜։
ՄԻ ՔԱՆԻ ՀՅՈՒՐ. Թող պար գա, թող պար գա, պար ենք ուզում։
ՄԻ ՀՅՈՒՐ․ Առանց շոբոշի, առանց շոբոշի։
ՇՊՊԱՆԻԿ․ (Վեր է կենում անձեռոցիկը վզին գցելով, երաժիշտներին): Ջումջումի ածեցեք։
ՀՅՈՒՐԵՐ. Ջումջումի։
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Նվագում են մի տարօրինակ եղանակ):
ՇՊՊԱՆԻԿ. (Պարում է երկու րոպեի չափ): Ծափ տվեք։ (Հյուրերը ծափ են տալիս): Հա ջա՜ն, հա ջա՜ն։ (Մոտենում է մերթ Ռուստամին, մերթ Սուսանին): Բոյիդ մատաղ, ջանիդ ղուրբան։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Աֆարիմ։
ՀՅՈՒՐԵՐ․ Մաշալլա՜, մաշալլա՜։
ՇՊՊԱՆԻԿ. (Դադարում է պարել, նստում է հոգնած): Պարելացավի գաք, այ ջամահաթ, ոսկորներս էլ են պարում