Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՅՈՒՐԵՐ. Հուռա՜։ Ապրի մեր թամադան, ապրի մեր թամադան։

Ա. ՀՅՈՒՐ. (Տղամարդ, հարբել է, ոտքի է կանգնում երերալով): Ես ճառ եմ ուզում ասել։
ՇՊՊԱՆԻՆ. Հաստ գլխիդ տված, լոի, լոլի ես անում կանգնած տեղդ, նստիր։
Ա․ ՀՅՈՒՐ. (Տղամարդ): Ճառ։
ՀՅՈՒՐԵՐ. Հետո։ (Հարբածին նստեցնում են):
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Շարունակում են մեղմ եղանակով նվագել):
Բ․ ՀՅՈՒՐ․ (Տղամարդ, հարբած է, ոտքի է կանգնում երերալով): Ես ուզում եմ մուխամբազ ասել։ (Մեծ և կարմրակապույտ քիթը ցցում է օդի մեջ):
ՇՊՊԱՆԻԿ. Հը, դու էիր պակաս քո բադըմջան քթով։ Նստիր տեղդ, տընգըլ պուպուզ։ ՀՅՈՒՐԵՐ.
ՍՈՒՍԱՆ. (Սուսաբարին): Քանի դրանք ուրախանում են, այնքան ես տխրում եմ։ Սուսամբար, ինձ մի վատ բան է պատահելու, կտեսնես։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ահ, հոգիս բերանս բերեցիր քո ախ ու վախով։
ՌՈԻՍՏԱՄ. (Խաչեղբորը): Աշխատիր, որ շուտ գնան այդ մարդիկ։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. Իսկույն, իսկույն։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ղասպադա, մեկ էլ խմենք թագավոր֊թագուհու կենացը և ասենք, աստված շնորհավոր անե։
ՀՅՈՒՐԵՐ4 Ամեն, ամեն։ Թագավոր֊թագուհու կենացը, հուռա՜։
Ա. ՀՅՈՒՐ. (Տղամարդ, երգելով): Մեր թամադան հարբած է, հարբած է։
ՀՅՈՒՐԵՐ. Սուս, սուս։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Ես վերջացրի։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. (Ոտքի ելնելով): Աղա թամադայի կենացը։
ՌՈԻՍՏԱՄ. (Ոտքի կանգնելով): Սերգեյ բեգ, շատ շնորհակալ եմ, շատ։
ՀՅՈՒՐԵՐ. Հուռա՜, աղա թամադայի կենացը։ (Վեր է կենում):
ՈՏՆԱՎՈՐՆԵՐ. (Արագ-արագ սեղանները քաշում են պատերի տակ և բեմը լայնացնում):