Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջազգեստ, դեղնագույն կոշիկներ։ Գխին գցած է մի սպիտակ շալ, ձեռքում բռնած է մի փունջ ծաղիկներից և մի բարակ, սև, երկայն ճյուղավոր ձեռնափայտ, ալպենսշտոկ)։ Հայրիկ բար, այսօր քեզ չեմ տեսել։ (Համբուրվում է Կոստանդինի հետ)։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ Այդ ի՞նչ լավ փուն ես կազմել։


ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Հիանալի է, այնպես չէ՞։ Բարձր եղերում եմ ժողովել այս ծաղիկները։ Շատ նուրբ հոտ ունի։ Հապա տես։ (Փունջը մոտեցնում է Կոստանդինի դեմքին)։ Զգո՞ւմ եՍ։ Մելանիա, խնդրեմ բերեք մի ծաղկաման։

ՄԵԼԱՆԻԱ․ Իսկույն։ (Շտապով գնում է աջ կողմով և անմիջապես վեռադառնում է առանց շալի, ձեռքում մի ծաղկաման)։

ԱՐՄԵՆՈՒՀԻ․ (Փունջը պահելով, ձեռնափայտը հենում է աթոռնեից մեկին ու գալիս է առաջ)։ Հայրիկ, կարծես, դու տղուր ես և մի քիչ էլ հուզված։ Ի՞նչ է պատահել։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ Սկեսուրդ արյունս պղտորեց։

ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Դարձյա՛լ։ Ա՛հ, այդ անտանելի է, վերջապես։ (Մելանիային)։ Դրե՛ք ծաղկամանը սեղանի վրա։ (Փունջը տեղավորում է ծաղկամանի մեջ)։ Այսպես, տես, հայրիկ, ինչպես գեղեցկացնում է սեղանը։ (Շալը գլխից վերցնելով, տալիս է Մելանիային)։ Երեխան տա՞նն է։

ՄԵԼԱՆԻԱ․ Ոչ։ Դայակը նրան դուրս տարավ։ (Շալն առնելով, գնում է պատշգամբով)։

ՏԵՍԻԼ 9

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ԿՈՍՏԱՆԴԻՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Ի՞նչ էր ասում սկեսուրս, հայրիկ։


ԿՈՍՏԱՆԴԻՆ․ Դե՛հ, չարժե ուշադրություն դարձնել։ Մեկ ականջով լսեցի, մյուսով բաց թողի։

ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Այո՛, չարժե, իհարկե, բայց, դժբախտաբար, այդ կինն իմ կյանքում մեծ դեր է ղաղում։ Անշուշտ, նա