Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տասներկու հոգով մտան ղարաբաղցի Ղահրամանի դուքանը, իրան էլ սպանեցին, եղբորն էլ, ծառաներին էլ, ապրանքն էլ թալանեցին։

ՄԱՐՏԻՐՈՍ. Զգուշությունը լավ բան է։
ԴՐՍԻՑ. (Երրորդ անգամ զարկում են դուռը):
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Մոտեցել է խորքի դռանը): Ո՞վ է։
ՌՈՒՍՏԱՄ. Բաց արա, ով որ է։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Դուռը թաց է անում: Քամին ուժգին թափով ներս է խուժում, բերելով ձյունի կույտեր):
ՄԱՐՏԻՐՈՍ. Ես կարող եմ մրսել։ (Վերարկուն գցում է ուսերին):

ՏԵՍԻԼ 4


ՆՈԻՅՆՔ և ՍԵՅՐԱՆ


ՍԵՅՐԱՆ. (Ներս է մտնամ յափնջու մեջ փաթաթված, գլուխն ու երեսը բաշլղով ծածկած):
ՌՈՒՍՏԱՄ. (Վեր է կացել հյուրին ընդունելու): Ո՞վ ես, բարեկամ։
ՍԵՅՐԱՆ. Աստծու հյուրը։
ՌՈՒՍՏԱՄ. Աչքիս վրա տեղ ունի ամեն մի հյուր։
ԱՄԵՆՔԸ. (Ոտքի են կանգնում և նայում նորեկին):
ՍԵՅՐԱՆ. Ղարիբ եմ, մի տեղ կտա՞ս ինձ։
ՌՈՒՍՏԱՄ. (Սիրալիր): Ղարիբների համար իմ դռները միշտ բաց են։ Համբարձում, վերցրու ղարիբի յափնջին։
ՍԵՅՐԱՆ. Չի հարկավոր։ (Ինքը վերցնում է յափնջին և, առանց ձյունը թափ տալու, շպրտում է մի անկյուն: Երեսը բաց է անում):
ՌՈՒՍՏԱՄ. (Նայում է Սեյրանին, չի ճանաչում․ միշտ սիրալիր): Առաջ եկ, նստիր, պասդ բաց արա, եթե հայ քրիստոնյա ես։
ՍԵՅՐԱՆ. (Մոտենում է սեղանին):
ԵԳՈՌ. (Նորեկին ճանաչել է մինչև Սեյրանի սեղանին մոտենալը); Տղերք, ձեր արևը վկա, այսօրվա իմ տեսած տղան է։