Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՆԱՆ. Ինչո՞ւ ընկավ (Մոտենում է Սոնային):

ԽԱՉԻԿ. Ուշքը գնաց (Մոտենում է Սոնային):
ԶԱՌԻԿ. (Մոտենում է Սոնային): Տեսեք, տեսեք, լիմոնի պես դեղնեց։
ՄԱՆԱՆ. Աչքերը բաց են, կիսաբաց։
ԽԱՉԻԿ. Դեմքն սկսեց կարմրել։
ԶԱՌԻԿ. Չէ, չէ, հիմա կապտում է։
ՄԱՆԱՆ. Փրփուր կապեց բերանը։
ԽԱՉԻԿ. Տեսեք, տեսեք, բութ մատները ծռվել են, մյուս մատների տակ մտել։
ԶԱՌԻԿ. Շունչը կտրվել էր, ետ եկավ։
ԽԱՉԻԿ. Դողդողում է։
ՄԱՆԱՆ. Խռխռում է։
ԶԱՌԻԿ. Վիզը կտրած հավի պես։
ԽԱՉԻԿ. Մայրը տանը չէ, ի՞նչ անենք։
ՄԱՆԱՆ. Եկեք խեղճին բարձրացնենք։ (Ուզում է Սոնային բարձրացնել):
ԶԱՌԻԿ. Որ տուն տանենք, պառկեցնենք (Ուզում է Սոնային բարձրացնել):
ԽԱՉԻԿ. (Մանանի և Զառիկի թևերից քաշելով): Էհ, ձեռք մի՛ տվեք, մի՛ տվեք։
ԲԵՄԻ ՀԵՏԵՎԻՑ. (Լսվում է սագի ձայն՝ առանց երգի):
ԱՐԵԳԱԿԸ. (Լուսավորում է խումբը):
ԱՄԵՆՔԸ. (Գլուխները բարձրացնելով, մի քանի վայրկյան լուռ ականջ են դնում):

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆԸ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ․ (Երևում է ցանկապատի հետևում, գալով ձախ կողմից: Միջահասակ, ամրակազմ տղամարդ է՝ կարճ խուզած ալեխառն մազերով ու միրուքով, որոնք գզգզված են: Գլխի մազերի մեջ երևում են հարդի շյուղեր: Ոտաբոբիկ է, գլխաբաց: Հագած է հաստ կապույտ կտավից կարած շապիկ, նույն գույնի վարտիկ, որ նրա