Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման ես: Նրա մազերն էլ այսպես էին, աչքերն էլ: Ճակատը ծով էր, երեսը մախմուր, վիզը բարձր ջեյրանի պես, մատներ ուներ շիմշատի պես։ (Շոյելով Սոնայի գլուխը): Մեծ-մեծ քարեր էին ընկել վրեն, գլխից արյուն էր գալիս աղբյուրի պես։ Ես պաչ արի, պաչ արի, այսպես, այսպես։ (Համքարում է Սոնայի գլուխը): Նա չէր սառել, չէր սառել։ Հետո սառավ։

ՈՍԿԱՆ. Չե՞ս ուզում կոնծել, լա՛վ, քո բաժակն էլ ես կխմեմ, ինչ արած։ (Խմում է):
ՇՈՒՇԱՆ. (Որ հետաքրքրված դիտել է Գիժ-Դանիելին և լսել): Նստիր Դանիել ախպեր։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Միշտ Սոնային նայելով, միշտ իր մտքով գբաղված): Մայրը հողի մեջ էր։ Ոչ ոք չկար, որ գլխին վայ տար։ Ես մենակ էի։ Էյ, Շուշան խանում, Ասլան Դանիելը մի խեղճ մարդ էր, գլուխը քաշ դերձակություն էր անում։ (Դառնում է Սոնային): Գիտե՞ս, բալաս, ասեղս խլեցին, մկրատս առին, սիրտս կտոր-կտոր արին մահուդի պես։ Սոնա խաթուն, սիրուն Մանի՛շակ, ինչո՞ւ փախար ինձանից։ (Հանդարտ լալիս է, ավելի շուտ հեծկլտում է առանց արտասուքի):
ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Ուշ ու միտքը միշտ նրա վրա է։ Խեղճ մարդ, արտասուքն էլ չորացել է (Գնում է տնակի դռներով և իսկույն ետ է գալիս):
ՍՈՆԱ. Լաց մի լինիր, Դանիել ապեր։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Չե՞ս ուզում։ Ասլանը ղուլդ է: Ասլանը լաց չի լինիլ: (Զվարթանալով): Էյ, ղոչաղ կացեք, ղոչաղ կացեք։ (Սոնայի գլուխը շոյելով): Լավ աղջիկ, խելոք աղջիկ, սիրուն Մանիշակ։
ՈՍԿԱՆ. (Շիշը բարձրացնելով օդի մեջ, նայում է): Դեռ կա, էլի կա, շատ կա։ (Բաժակը լեցնում է):
ՍՈՆԱ. (Առանձին): Դանիել ապեր մի թողնիր, որ հայրիկը շատ խմե։ Շատ խմելիս մայրիկիս ծեծում է։
ԳՒԺ-ԴԱՆԻԵԼ. (Բարկանալով): Հը՞ը, ծեծո՞ւմ է։ Չէ, չեմ թողնիլ: Է՜է, ուստա Ոսկան, քիչ խմիր։
ՍՈՆԱ. (Գնում է տնակի դռներով և քիչ անցած ետ է գալիս):
ՈՍԿԱՆ. Ի՞նչ, ո՞վ քիչ խմի։ Դու լաց էիր լինում, Դանիել