Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախպեր։ Ամոթ: (Ցույց տալով օղու բաժակը): Այ, տղամարդի արտասուքը սա է։ Խմիր, լաց չես լինիլ: Ես էլ աառաջ լաց էի լինում։ Հիմա աչքերս ցամաքել են։ Խմիր ու մին սազ ածիր, որ քեֆս բացվի: Առ, կոնծիր։ (Օղու բաժակը առաջարկում է):

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Խլում է բաժակը և օղին թափում է գետնի վրա): Չեմ ուզում, Մանիշակս չի թողնում։
ՈՍԿԱՆ. Ա՜ա, Մանիշակս, Մանիշակս։ Այստեղ Մանիշակ չկա։ Նա երկնքումն է։ Է՜է, ի՜նչ արիր։ Ափսոս, ափսոս, երեք ձի եմ նալել մի շիշ օղու համար, դու թափում ես (Շիշը նորից վերցնում է, որ բաժակը լեցնե):
ԳԻԺ-ԳԱՆԻԵԼ. (Խիստ): Մի ածիր, բավական է։
ՈՍԿԱՆ. (Շարունակելով իր գործը): Մի ածիր. հե՜, հե՜, հե՜, ո՞ր օրից խելոքացար։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Շիշը խլում է Ոսկանից): Քեզ ասում եմ, քիչ խմիր։ Մանիշակր չի թողնում։
ՈՍԿԱՆ. (Բարկանում է): Նա է քեզ սովորեցրել, կնի՞կս։ Ես նրա հոգին բերանից դուրս կբերեմ։ (Գոռում է): Է՛է, Շուշան։
ՍՈՆԱ. (Հոր գոռոցից ուժգին ցնցվում է): Վա՜յ։
ՈՍԿԱՆ. Ասա, որ օղին տա։ Դու ես նրան սովորեցրել։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Շիշը կրծքին սեղմելով): Չեմ տալ, սրա մեջ օձի լեղի կա, քեզ կսպանի:
ՈՍԿԱՆ. (Ավելի բարձր): Չե՞ս լսում, ասա որ տա:
ՇՈՒՇԱՆ Իրանից ուզիր, ինչ ես ինձ կպել։
ՈՍԿԱՆ. (Գիժ-Դանիելին): Է՜է, տուր։ իմ ապրանքն է։ Տուր, ես ծարավ եմ։
ՇՈՒՇԱՆ. Հերիք չէ՞, լակածդ:
ՈՍԿԱՆ. Ի՞նչ, լակե՞լ։ Ես շո՞ւն եմ, ես շո՞ւն եմ։ (Ոտքի է կանգնում երերվելով):
ՇՈՒՇԱՆ. Շունը շնությունով այն չի անիլ, ինչ որ դու ես անում:
ՈՍԿԱՆ. Դու ի՞նչպես ես համարձակվում ուրիշների մոտ ինձ խայտառակել։ Ես պատվավոր մարգ եմ, ո՞վ չի ճանաչում ուստա Ոսկանին։ Ասա, որ շիշը տա, թե չէ՝ աչքերս մթնում են։