խեղճ է, մի արա, բաց թող, չե՞ս լսում, ես եմ, Մանիշակը, Մանիշակը։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Մանիշակ անունից սթափվում է, բաց է թողնում Ոսկանին): Հաա, դու ես։ Լավ, լավ, չեմ խեղդիր (Ոսկանին): Կորիր։ (լալկան ձայնով): Խեղճ Մանիշակ։ Խեղճ Մանիշակ, տանջում են, հայրդ լավ մարդ չէ։ (Նորից կատաղելով): Էէ, ուստա Ոսկան, մի արա, մի արա, ասում եմ։ (Գրկում է Սոնայի գլուխը): Լաց մի լինիր, սիրուն բալաս, դու նա ես, նա դու ես, ես չեմ թողնիլ, որ քեզ տանջեն։ Ամեն օր կգամ, ամեն օր։ (Բաց է թողնում Սոնայի գլուխը, հանդարտ մոտենում է թախտին և սազը վերցնում):
ՈՍԿԱՆ. (Կամաց-կամաց ուշքի է եկել, վեր կենալով): Հեր օրհնած, խեղդում ես, մարդավարի խեղդիր, թե չէ գցել ես տավարի պես մորթում ես։ (Շիշն է փնտրում, գտնելով ուրախանում է): Լավ է, որ չես կոտրել։ Նստիր, Դանիել ախպեր, մի կտոր հաց ուտենք։ Է՜յ, խորովածը բերեք։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Ես քո հացը չեմ ուտիլ։ (Գնում է ցանկապատի դռնակով, սազը հանդարտ նվագելով):
ՏԵՍԻԼ 11
ՆՈԻՅՆՔ առանց ԳԻԺ-ԴԱՆԻԵԼԻ
Միառժամանակ լռություն: ՇՈՒՇԱՆ. +(Մազերը կարգի է բերել): ՍՈՆԱ. +(Աչքերը սրբել է կարեկցությամբ և երկյուղով նայում է մերթ մորն ու մերթ հորը): ՈՍԿԱՆ. +(Շիշը բարձրացնում է ու նայում): Դեռ կա խորովածի համար։ (Բաժակը լցնում է): ՇՈՒՇԱՆ. +(Հուսահատ): Նրան ոչինչ չի օգնիլ, ոչինչ։ ՈՍԿԱՆ. +Գնա՞ց գիմը։ Լավ ազատվեցի։ ՇՈՒՇԱՆ. +Օ՜օ, նա քո գլխի դատավորը պիտի լինի, կտեսնես։ Նրան աստված ինքն է ուղարկել Սոնայիս համար։ (Գնում է տնակի դռներով): }}