Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ. Տուր իրան, Դանիել ախպեր, տուր, աչքը կոխիր:

ՈՍԿԱՆ. Տուր, էյ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Չեմ տալ, Մանիշակս վախենում է։
ՍՈՆԱ. (Մոտենում է Գիժ-Դանիելին):
ՈՍԿԱՆ. (Ծիծաղում է): Հաա՞, չե՞ս տալ: Հիմա իմացա: (Երկու ձեռների ցուցամաաերը միացնում է): Դուք այսպես եք այ, այսպես։ (Շուշանին): Նա քեզ պաչել է, հա, պաչել է:
ՇՈՒՇԱՆ. (Չափազանց վշտացած): Սուս, անամոթ, դու մեռոն չունիս երեսիդ վրա։
ՈՍԿԱՆ. Անառակ, անառակ։ (Ուզում է նարձակվել Շուշանի վրա):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Աչքերը ոլորելով, սպառնում է շեշտով): Էյ, Ոսկան, տեղդ նստիր։
ՈՍԿԱՆ. Ես քո մազերը կգզգզեմ։ (Հարձակվում է Շուշանի վրա, բռնում է նրա մազերը): Քած շուն, քած շուն։
ՍՈՆԱ. (Սարսափած): Աման, Դանիել ապեր, նա մամային կսպանե։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Շտապելով շիշը սազի հետ գնում է թախտի վրա և բռնում է Ոսկանի թևերը հետևից): Չեմ թողնիլ, չեմ թողնիլ:
ՈՍԿԱՆ. (Աշխատելով ազատվել Գիժ-Դանիելի ձեռքից): Թող, դու ո՞վ ես, գի՜ժ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Շուշանին ազատում է Ոսկանի ձեռից): Սո՜ւս սո՜ւս։ Մանիշակս լալիս է:
ՈՍԿԱՆ. (Որ մի վայրկյան ազատվել է Գիժ-Դանիելի ձեռքից): Կորիր, ես քո Մանի՛շակի էլ, քո էլ հերն անիծեմ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Թավալում է Ոսկանին թախտի վրա և սկսում է խեղդել): Մանիշակիս քարերի տակ գրեցիր։ Ասլան Դանիելը քարը գլխովդ կտա։ Հուլիանոս, այ քեզ, այ քեզ:
ՈՍԿԱՆ. (Գոռում է): Այ վայ, խեղդեց, ազատեցեք։
ՍՈՆԱ. (Սարսափած փարվում է մորը): Մամա, խեղդում է։
ՇՈՒՇԱՆ. Թող խեղդի, մեզ էլ ազատի, նրան էլ:
ՍՈՆԱ. (Թողնելով մորը, արաատուքը աչքերին բռնում է Գիժ-Դանիելի շապկի փեշերը): Դանիել ապեր, Դանիել ապեր,