Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Ութը տարի անցած

Տեսարանը ներկայացնում է աղքատիկ սենյակ: Խորքում դռներ և մի լուսամուտ, որ նայում են դեպի բակը: Ձախ կողմում դռներ, որ տանում են դեպի խոհանոց: Աջ կողմում մի թախտ՝ հասարակ կապերտով ծածկված, վրեն անկողիններ՝ միմյանց վրա դարսած: Ձախ պատի առջև մի մեծ սնդուկ: Նույն պատի մեջ չթյա կտորով վարագուրած մի խորշ, որ ծառայում է իբրև պահարան: Հատակի վրա թաղիքներ, խսիրներ: Պատերը պարզ մանիշակագույն են՝ առանց պաստառի: Մի քանի մինդարներ պատերի տակ: Աջ պատի վրա մի բավական մեծ և շատ հասարակ հայելի սև շրջանակով:

ՏԵՍԻԼ 1

ՇՈԻՇԱՆ և ՍՈՆԱ

ՇՈՒՇԱՆ. (Ութ տարվա մեջ բավական ծերացել է ու նիհարել: Հագնված է դարձյալ աղքատիկ: Նստած է թախտի ծայրում և Սոնայի արխալուղի կոհակներն է կարում: Մի փոքր լռությունից հետո): Այսօր տասնյոթ տարիդ լրացավ։

ՍՈՆԱ. (Թախտի վրա ծալապատիկ նստած՝ գուլպա է հյուսում: Ութ տարվա մեջ դարձել է բարձրահասակ, գեղեցիկ աղջիկ: Մազերի գույնը մի քիչ մուգացել է,