Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ. Որտեղ ես, խեղճ երեխա:


ՍՈՆԱ. Սամովար, սամովար։ (Ճակատը դրստում է, ուշքը ժողովում է: Հանկարծ ճչում է): Մամա, մամա։ (Փաթաթվում է մորը):

ՇՈՒՇԱՆ. (Սարսափած գրկում է Սոնային): Ի՞նչ պատահեց աղջիկս։

ՍՈՆԱ. Վախենում եմ, վախենում եմ նրանից (Ցույց է տալիս Ոսկանին):

ՇՈՒՇԱՆ. Մի վախենար, որդի, հայրդ է, հայրդ:

ՍՈՆԱ. Ոչ, ոչ, նա կխեղդի իրան, կխեղդի, մի թողնիր:

ՇՈՒՇԱՆ. Հանգստացիր, որդի, հանգստացիր։

ՍՈՆԱ. (Ուշքի գալով): Լավ, լավ, թող ինձ, թող ինձ։ Սամովար պիտի դնեմ։ (Գնում է ձախ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 10

ՇՈԻՇԱՆ և ՈՍԿԱՆ

ՇՈՒՇԱՆ. (Թեյը դրել է պատի խորշի մեջ): Տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, անաստված։ Այնքան արիր, որ քեզանից վախենում է, ինչպես կատաղած գազանից։ Գոնե այսօրվա օրը չսևացնեիր: Չէ՞ որ գալիս են աղջկադ նշանելու։


ՈՍԿԱՆ. Ի՞նչ, նշանելո՞ւ, ո՞վ, ո՞ւմ համար։

ՇՈՒՇԱՆ. Դանիելի եղբոր որդու համար։

ՈՍԿԱՆ. Մանասանց Մուրադի՞։ Ճշմարի՞տն ես ասում։

ՇՈՒՇԱՆ. Կտեսնես էլի:

ՈՍԿԱՆ. Հեր օրհնած։ Ասա, որ ես էլ ուրախանամ է: Լա՛վ, լա՛վ։ Բայց չէ, դեռ թող տեսնենք. հարկավոր է տալ, թե՞ չէ։ (Մտածում է): Ոչինչ, ոչինչ։ Մուրադը վատ տղա չէ։ (Հպարտ): Ես համաձայն եմ։

ՇՈՒՇԱՆ. (Ձեռքով մի արհամարհական շարժումն է անում):

ՈՍԿԱՆ. Հրամանքս, համա՛ ձայն եմ և տալիս եմ իմ հայրական օրհնությունը: Մուրադը լավ տղա է, վաճառական է, փող ունի։ Փող ունենալը լավ բան է։ (Տոնը փոխում է. հպարտ): Բայց թող շատ էլ չպարծենա հա, թե չէ՝ չեմ