Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱՎԱՀԻՐ. Դե, գնա ճաշի պատրաստություն տես։ Ես երեխաներ ունեմ, նրանցով եմ զբաղված։


ՍՈՆԱ. Շատ լավ, ամեն բան կանեմ։

ՋԱՎԱՀԻՐ. Կանեմ, կանեմ, բայց ոչինչ չես անում։

ՍՈՆԱ. Ջավահիր. այդպես բարկացած մի՛ խոսիր հետս, աղաչում եմ։

ՋԱՎԱՀԻՐ. Տեսեք, տեսեք, դեռ համարձակվում էլ է ինձ խրատներ տալ։ Ըհ, խրատողիդ երեսին կպչես։ (Երկու ձեռքով ճանկ է անում):

ՍՈՆԱ. Դե լավ, ես կռվելու սիրտ չունիմ։

ՋԱՎԱՀԻՐ. Շառ մի գցիր վրես, լսո՞ւմ ես, շառ մի գցիր: (Աչքերը չռում է Սոնայի վրա):

ՍՈՆԱ. Լավ, ես ի՞նչ ասացի քեզ, որ բարկացար։ Իսեր աստծու, այդպես մի՛ նայիր ինձ, ես քեզանից վախենում եմ։

ՋԱՎԱՀԻՐ. Դու ինձանից վախենո՞ւմ ես։ Ասելդ ի՞նչ է, ասա, ի՞նչ է ասելդ։ Ուրեմն, ես կատաղած շո՞ւն եմ, քաղցած գա՞յլ կամ գերեզմանները փորող բորենի՞, որ ինձանից վախենում ես, աա՞։

ՍՈՆԱ. Մեղա քեզ, տեր։ Լավ, թող գնամ գործիս:

ՋԱՎԱՀԻՐ. Աներես, աներես, մի ամիս չկա այս տուն մտնելդ, արդեն ատամներդ ցույց ես տալիս։ Օ՜օ, ես գիտեմ, գիտեմ, դու տակն ու վրա պիտի անես մեր խաղաղ կյանքը։ Ավելի լավ է հեռանամ այստեղից, թե չէ՛ դու կարող ես ինձ խեղդել, (Քայլերն ուղղում է դեպի խորքի աջակողմյան դռները): Սիրուն Սոնա։ Պլզած աչքեր, դեղնած երես։

ՍՈՆԱ. Ջավահիր, մի րոպե...

ՋԱՎԱՀԻՐ. Ոչ մի րոպե, ես գլուխ չունիմ քեզ նմանների հետ խոսելու։ (Գնում է խորքի աջակողմյան դռներով):

ՏԵՍԻԼ 6

ՍՈՆԱ, հետո ՇՈԻՇԱՆ

ՍՈՆԱ. (Նայում է Ջավահիրի հետևից տարակուսանքով, գըլուխը շարժում, հետո մի վճռական շարժումն է անում և