Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 8

ՆՈԻՅՆՔ և ՈՍԿԱՆ, հետո ԶԱՌՆԻՇԱՆ ե ՋԱՎԱՀԻՐ

ՈՍԿԱՆ. (Ներս է մտնում աջ կողմի դռներով: Հագնված է առաջվա պես: Հարբած չէ, բայց տրամադրությունը ուրախ է): Բարով ժողովրդին։

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Եկ, եկ, ուստա Ոսկան, լսիր ինձ, ուրախացիր։
ՈՍԿԱՆ. Ածիր, ածիր, Դանիել ախպեր, քեֆս լավ է, ուրախ եմ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Մի քիչ ևս նվագում է և Զառնիշանին ու Ջավահիրին տեսնելով դադարում):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Գալիս են խորքի աջակողմյան դռներով, ԵՎ կանգ են առնում զարմացած, անշարժ լսում
ՋԱՎԱՀԻՐ. մի քանի վայրկյան):
ՇՈՒՇԱՆ. (Ոսկանին): Ինչու եկար, գնանք, գնանք։ (Բռնում է Ոսկանի թևից, ուզում է դուրս տանել):
ՈՍԿԱՆ. (Մատը բարձրացնելով): Նիտրոժ, սիմիռնի։
ՇՈՒՇԱՆ. (Լսելով Զառնիշանի ձայնը, ցնցվում է):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Գիժ-Դանիելին. որ դադարել է նվագել): Ածիր էլի, ինչու դադարեցիր։ ՋԱՎԱՀԻՐ.
ՈՍԿԱՆ. Խնամիներիս բարով, հազար բարի։ (Զառնիշանին): Տեսա՞ր, ասացի կգամ — եկա։ Մուրադն էլ խնդրեց, որ գամ, շատ խնդրեց։
ՋԱՎԱՀԻՐ. Քեզ ոչ ոք չի խնդրել, մի հնարիր քեզանից։
ՈՍԿԱՆ. Աա՞, ի՞նչ։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Ջավահիրին): Դու սուս կաց։
ՋԱՎԱՀԻՐ. Ինչու պիտի սուս կենամ։ Ամեն օր ցեխոտ ոտներով գալիս է, մեր գորգերը կեղտոտում։
ԳԻԺ–ԴԱՆԻԵԼ. Հուլիանոսը չար է։ (Ոտները սրբում է դռների մոտ):
ՈՍԿԱՆ. Ցեխոտ ոտներո՞վ, ինչ ասացի՞ր։
ՍՈՆԱ․ (Մեկուսի): Աստված իմ, նրանք կռվելու են։
ՈՍԿԱՆ. (Զառնիշանին): Խնամի, լսեցի՞ր, նա ինձ անպատիվ արավ։