Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՌՆԻՇԱՆ. Հանդարտ, խնամի, կռիվ մի անիր։ Աստված սիրես։

ՇՈՒՇԱՆ. (Ոսկանին): Գնանք. մարդ։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Գնանք, ուստա Ոսկան։
ՈՍԿԱՆ. Մին թողեք տեսնեմ է։ (Ջավահիրին): Ում ես անպատվում, աա՞։ Ո՞վ ես դու։ Ես քո՞ տունն եմ եկել, որ խոսում ես։ Իմ խնամին նա է։ (Ցույց է տալիս Զառնիշանի վրա): Դու ինչ ես։
ՍՈՆԱ. (Շուշանին): Մամա, տար նրան այստեղից։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Գնանք, ուստա Ոսկան, գնանք։ Ժամհարը մեզ ճաշի է կանչել, գնանք։
ՈՍԿԱՆ. (Ուշադրություն չդարձնելով Դանիելի վրա, Զառնիշանին ու Ջավահիրին): Ինչ եք հպարտանում ձեր հարստությունով, հե՞, դուք կարծում եք Պլուզանց Ոսկանը իսկի ձեզ նման հարուստներ չի՞ տեսել։ Ետ տվեք ինձ աղջկաս, ետ տվեք։
ՋԱՎԱՀԻՐ. (Չարախինդ): Իր ալմազ ու բռիլյանտը ետ է պահանջում, մեծ բան է։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Ջավահիրին): Դու լռիր։ (Ոսկանին մեղմ): Խնամի, մի նեղանար, դեռ ճաշի ժամանակ չէ, առավոտ է, տունը կարգի չենք բերել։
ՈՍԿԱՆ. Հերիք է, գիտեմ ինչ պտուղներ եք։ Թքել եմ փող ունեցողների վրա։ Փողն ի՞նչ է։ Ձեռքի կեղտ, այնպես չէ, Դանիել ախպեր։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Փողը սատանայի նշխարք է, ով որ ուտի — դժոխք է գնալու։
ՈՍԿԱՆ. Լսեցի՞ք, չկարծեք, որ նա գիժ է։ Նա ձեր ամենքից խելոք է։ (Սոնային): Դո՞ւ ինչու չես խոսում, հե՞։ Դու էլ նրանց կո՞ղմն ես։ Մարդուդ ասա, որ բաժանվի դրանցից։
ԶԱՌՆԻՇԱՆ. Մեղա քեզ, տեր, համբերությունս սպառվում է։
ՋԱՎԱՀԻՐ. Ծառային կանչիր, թող դուրս անի։
ՈՍԿԱՆ. Գնում եմ, գնում, սատանայի փորոտիք։ Դանիել, տար ինձ ժամհարի մոտ։ (Բռնում է Դանիելի թևը):
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Սազը բարձրացնելով օդի մեջ՝ սպառնում է Զառնիշանին ու Ջավահիրին, աչքերը օլորելով): է՜է, չար