Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

{{Պիես|

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Նույն տեսարանը, ինչ որ Գ. արարվածում, միայն ձմեռվա պատճառով սենյակի կենտրոնում դրած է քրսին[1]: Ձմեռ է, դրսում սաստիկ ցուրտ: Ձյուն է գալիս:

ՏԵՍԻԼ 1

ՋԱՎԱՀԻՐ և ԶԱՌՆԻՇԱՆ

ՋԱՎԱՀԻՐ. (Վարագույրը բարձրանալիս շտապով գալիս է խորքի աջակողմյան դռներով): Սկեսո՜ւր։ (Նայում է աջ ու ձախ): Ո՞ւր գնաց (Մոտենում է խորքի ձախակողմյան դռներին): Սկեսուր. այդտե՞ղ ես։ (Հուզված է, անհամբեր շարժումներ է անում):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Գալիս է խորքի ձախ դռներով): Հը՜ը, էլի ի՞նչ է պատահել։
ՋԱՎԱՀԻՐ․ Տունս քանդվում է սկեսուր։ Երեխաս տաքության մեջ այրվում է, մին ճար ասա, որ անեմ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Դալլաք կանչել տուր, թող գլխից արյուն առնե կամ վզին տզրուկներ կպցնե։

  1. Քրսին ասիական վառարան է։ Երկու արշին Լայնությամբ և երկարությամբ մի քառակուսի է նստարանի պես։ Ձմեռը սենյակի կենտրոնում փորում են նույն չափի մի փոս, այդ փոսի մեջ մի ուրիշ փոքրիկ փոս։ Քառակուսին դնում են մեծ փոսի մեջ, փոքր փոսի մեջ ածում են վառ ածուխ։ Քառակուսին ծածկում են նախ տաք վերմակով, ապա կապերտով։ Տնեցիները և հյուրերը նստում են նրա քով, ոտները դնելով մեծ փոսի մեջ ու տաքանում։ Քրսինը ձմեռը ծառայում է և իբրև ճաշի սեղան։ Ներկայումս ամենուրեք քրսինին փոխարինում է եվրոպական վառարանը։