ՄՈՒՐԱԴ. Ո՛չ։ Անբախտությունը իմն է և տանջվողը միայն ես եմ լինելու։
ՋԱՎԱՀԻՐ. Բայց մեր տունը չար ոգի է մտել, նա ամենքիս պիտի անբախտացնի։ ՄՈՒՐԱԴ.
ՇՈՒՇԱՆ. (Մեկուսի): Օրհնվիս դու, որդի օրհնվիս։
ՏԵՍԻԼ 12
ՆՈԻՅՆՔ և ՍՈՆԱ
ՍՈՆԱ. (Երևում է խորքի ձախակողմյան դռների առջև: Թույլ է, գունատ, շարժվում է ուրվականի պես):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Սոնային): Անիծվի քո ծնունդը, չորանար քո մոր արգանդը, որ քեզ լույս աշխարհ չգցեր:
ՄՈՒՐԱԴ. (Վշտով): Մայր, մի՛ անիծիր նրան, մի անիծիր եթե չես ուզում ինձ էլ նրա հետ անիծել։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Շուշանին): Դուրս կորիր. դուրս, ես չեմ կարող քո երեսը տեսնել։
ՄՈՒՐԱԴ. Մայր, մի՞ սպառիր համբերությունս, ապա թե ոչ, ով գիտե ինչ կարող է պատահել։ (Շուշանին): Գնա, մայրիկ, գնա տունդ։ Ոչ ոք չի համարձակվիլ քո աղջկա գլխի մի մազին անգամ դիպչելու։
ՇՈՒՇԱՆ. (Գնում է աջ կողմի դռներով):
ՄՈՒՐԱԴ. (Սոնային): Գնանք մեր սենյակը, Սոնա։ Դու պետք է հանգստանաս։ (Սոնայի թևից բռնած՝ տանում է խորքի ձախ դռներով):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Հուսահատ): Կախարդել են որդուս, կալել-կապել են նրան դևերը... (Նստում է թուլացած, ձեռքերը ծնկներին զարկելով):
ՋԱՎԱՀԻՐ. (Կատաղի հայացքով ուղեկցելով Սոնային):
Վ ա ր ա գ ու յ ր