Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈՒՐԱԴ. Չտխրես առանց ինձ։


ՍՈՆԱ. (Մեքենաբար): Լավ։

ՄՈՒՐԱԴ. Սենյակումդ մնա։ ՍՈՆԱ.

ՄՈՒՐԱԴ. Եթե մայրս ու Ջավահիրը քեզ նախատեն, ուշադրություն չդարձնես։

ՍՈՆԱ. Լավ։

ՄՈՒՐԱԴ. Ոչ մի խոսք, լսո՞ւմ ես, ոչ մի պատասխան։

ՍՈՆԱ. Լավ։

ՄՈՒՐԱԴ. Դեհ ես գնացի։ (Գնում է դեպի աջ կողմի դռները):

ՍՈՆԱ. Սպասիր,

ՄՈՒՐԱԴ. (Կանգ է առնամ):

ՍՈՆԱ. (Շտապ քայլերով մոտենում է Մուրադին): Տուր ինձ ձեռդ։ (Բռնում է մուրադի ձեռը):

ՄՈՒՐԱԴ. Ի՞նչ ես ուզում։

ՍՈՆԱ. (Համբուրում է Մուրադի ձեռը): Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։

ՄՈՒՐԱԴ․ (Ձեռը խլելով): Այդ ի՞նչ ես անում, երեխա։ Մենք մարդ ու կին ենք, ոչ թե մեծ ու պզտիկ։ Ուզում ես համբուրվենք։ (Գրկում է ու համբուրում Սոնային):


ՏԵՍԻԼ 9




ՍՈՆԱ մենակ, հետո ՈՍԿԱՆ



ՍՈՆԱ. (Մնալով մենակ, ուզում է սենյակը կարգի բերել, բայց միտքը ցրված է: Մոտենում է լուսամուտին, նայում է դեպի դուրս: Ետ է գալիս. աչքերը հառում է հատակին ու մնում անշարժ):

ՈՍԿԱՆ. (Գալիս է աջ կողմի դռներով: Կանգնում է դռների մոտ խեղճացած, գլուխը քաշ): Սոնա, (Պատասխան չի ստանում): Սոնա՛։

ՍՈՆԱ. (Սթափվելով): Հայրիկ։

ՈՍԿԱՆ. Չէի ուզում գալ։ Մուրադը խնդրեց, որ գամ։ Դռների մոտ տեսա։

ՍՈՆԱ. Նրանք տանն են։