Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 16

ՆՈԻՅՆՔ և ԳԻԺ ԴԱՆԻԵԼ

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Սոսկալի մռնչյունով, խորտակում է լուսամուտներից մեկը և ներս ցատկում կատաղած): Սադայել, Սադայել, պատառ֊պատառ կանեմ։ (Հարձակվում է նախ Ջավահիրի, ապա Զառնիշանի վրա, չի կարողանում բռնել):


ՋԱՎԱՀԻՐ.

ԶԱՌՆԻՇԱՆ․ (Ճչալով փաղչում են զանազան կողմները):

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Հարձակվում է Միանսազի վրա, թավալում է նրան հատակի վրա ու խեղդում):

ՄԻԱՆՍԱԶ․ Ազատեցեք, ազատեցեք։ (Մեռնում է):

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Միանսազին խեղդելով, դեն է շպրտում նրա մարմինը): Շո՜ւն։ (Դուրս է բերում Սոնայի դիակը քրսինի տակից: Ականջ է դնում: Համոզվելով, որ մեռած է, բռունցքը սպառնալի բարձրացնում է դեպի վեր): Անեծք քեզ, Ֆարհադ, անեծք քեզ։ (Մնում է չոքած, անշարժ):

Վարագույր