պետք է ուրախանա՞լ, թե լաց լինել։ Իհարկե պետք է ուրախանալ։ (Ուզում է ծիծաղել, բայց լաց է լինում): ՏԻՐԱՆ. Դե, ամենայն բարիք։ (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները): ԳԱԼՈ. Կաց, մյուս դռնով գնա։ ՏԻՐԱՆ. (Գնում է խորքի դռնով): ՆԻԳԱՐ. Ես քեզ ճանապարհ կդնեմ մինչև փողոց (Հետևում է Տիրանին):
ՏԵՍԻԼ 20
ՄԻՀՐԱԴԱՏ, ՍԱԹԵՆԻԿ և ԳԱԼՈ
ՍԱԹԵՆԻԿ. (Ընկճված նստում է թախտի վրա): Կտեսնե՞մ արդյոք նրան նորեն։ ՄԻՀՐԴԱՏ. Ինչո՞ւ Տիրանին չթողիր այն դռնով գնալու։ ԳԱԼՈ. Որովհետև իսկույն այն դռնով կգան նրան ձերբակալելու։ (Նայում է լուսամուտով): Ահա, եկան։ Բայց Տիրանն արդեն փրկված է։ ՄԻՀՐԴԱՏ. Անիծվածներն ավերելու են մեր տունը։ ԳԱԼՈ․ Մի վախենար, ես կազատեմ քո տունը։ (Գնում է աջ կողմի դռնով): ՍԱԹԵՆԻԿ. Տեսնո՞ւմ ես, նա քո որդուն ազատեց։ Գնաց քեզ էլ ազատելու։ ՄԻՀՐԴԱՏ. Այնուամենայնիվ, ես նրան ատում եմ։
Վարագույր