ՏԵՍԻԼ, 1
ԵՐԵՔ ՊԱՐԵՆԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ և ԶԱՐՄԱՅՐ
ԱՌԱՋԻՆ ՊԱՐԵՆԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐ. (Բեմի ձախ կողմում, վանքի պատի տակ կանգնած է, առջևը մի քանի տոպրակներ հացով լի: Գոռում է): Հա՜ց, հա՜ց... ԵՐԿՐ. ՊԱՐ. ԿԱՄԱՎ. (Դուրս է գալիս վանքի դռնից, քերելով մի տոպրակ շաքարով լի: Անցնելով բեմի աջ կողմը․ գոռում է): Շաքա՜ր։ ԵՐՐՈՐԴ. ՊԱՐ. ԿԱՄԱՎ. (Դուրս է գալիս վանքի դռնից, բերելով ծխախոտով մի արկղ և անցնելով բեմի աջ կողմը, գոռում է): Ծխախո՜տ, ծխախո՜տ։ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Իրար հրելով, շրջապատում են պարեն բաժանողներին և, իրենց բաժիններն ստանալով, անցնում են բեմի խորքը): ԶԱՐՄԱՅՐ. (Գալիս է վանքի դռնից: Փոքրահասակ, նիհարադեմ, մեծ միրուքով, արագաշարժ, արագախոս մարդ է, մոտ 40 տարեկան: Գոռում է բարձր ձայնով): Է՜յ, ինձ լսեցեք, ամեն մեկին երկու կտոր շաքար, տասը ծխախոտ։ Լավ համրեցեք, ոչ ավելի, ոչ պակաս։ Լսո՜ւմ եք։ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Ծիծաղում են և Զարմայրին գրգռելու համար ձայները նմանեցնում են նրա ձայնին): Լսո՜ւմ ենք, լսում ենք։ (Միաձայն ծափ տալով): Հրես եկավ մեր Զարմայրը, պստիկ֊չստիկ զարհումարը, պստիկ֊չստիկ զահրումարը։ (Ծիծաղում են): ԶԱՐՄԱՅՐ. Այ կոտորվեք դուք, ինչպես կոտորվելու եք։ Ձեզ պետք է քաղցած թողնել, որ խելքի գաք։ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Մհերին տեսնելով): Մհերն եկավ, Մհերն եկավ, զահրումարը ծակուռ մտավ, զահրումարը ծակուռ մտավ։
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ՄՀԵՐ
ՄՀԵՐ. (Գալիս է բեմի խորքից, իր հուժկու ձեռներով իր համար ճանապարհ բանալով: Հաղթանդամ մարդ է, մոտ 35 տարեկան): Հե, հե, ինձ ծխախոտ տվեք, այսօր դեռ