Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու լսել ձեր ժողովրդի տառապանքների մասին և իմ սիրտըն այսօր նույնչափ լեցուն է թույնով, որչափ և ընկերուհուս սիրտը։ Թողեք, որ ես էլ հետևեմ նրա օրինակին։ ՍԱՐՈ. Հրացան գործածել գիտե՞ք։ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ. Սովորել ենք, ՍԿՎՈՐՑՈՎԱ. Փորձեցեք, եթե հարկավոր է։ ՀՐԱԶԴԱՆ. (խորհելով): Ոչ, ես ձեզ ընդունել չեմ կարող։ Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Եվ չեք էլ կարող մերժել։ Միևնույն է, մենք հետևելու ենք ձեզ, ուր որ գնաք։ ՀՐԱԶԴԱՆ. Որ այդպես է, թույլ տվեք մի անգամ ես խոսեմ ձեր մասին գեներալի հետ։ Իսկ առայժմ համաձայնվեցեք վարել գթության քույրերի պաշտոն: Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Առժամանակ կարող ենք։ ՀՐԱԶԴԱՆ. Ցտեսություն։ ՍԿՎՈՐՑՈՎԱ ԵՎ ՇԱՀԻՆՅԱՆ. Ցտեսություն։ (Զինվորական նշան անելով, գնում են բեմի խորքը):

ՏԵՍԻԼ 8

ՀՐԱԶԴԱՆ և ԱԼԻՇԱՆ

ԱԼԻՇԱՆ. (Նայելով օրիորդների հետևից): Օրհնվի ձեր ծնունդը։ ՀՐԱԶԴԱՆ. (Մտախոհության մեջ է): ԱԼԻՇԱՆ. Ինչի՞ մասին ես մտածում։ ՀՐԱԶԴԱՆ. Երկրի մասին։ Մենք տեղեկություններ չանենք, չգիտենք ինչ է կատարվում այնտեղ։ Ինձ հալածում են հազար ու մի մռայլ մտքեր։ ԱԼԻՇԱՆ. Որոնց թվում անշուշտ և քո զավակի հո՞գսը։ ՀՐԱԶԴԱՆ. (Վեր է կենում): Այո, և իմ զավակի հոգսը ես չեմ թաքցնում։ ԱԼԻՇԱՆ. Մի հոգար. շուտով դու նրան կղրկես ու կհամբուրես, և դա կլինի թուրքահայ ժողովրդի ազպտության առաջին նշանը։ ՀՐԱԶԴԱՆ. (Ոգևորվելով): Ահ, թուրքահայ ժողովրդի աղա