աrաջին նշանը։ Երանի կատարվի քո գուշակությունը, տեր հայր։ ԱԼԻՇԱՆ, Չլինի՞ թե կասկածում ես։ ՀՐԱԶԴԱՆ. Օ, ոչ, երբեք։ Վատ է այն զինվորը, որ պատերազմ մի դաշտում հուսահատության որևէ զգացում ունի իր սրտում։ Տասնհինգ տարի շարունակ ես իմ փոքրաթիվ քաջերով կռվել եմ օսմանյան բռնապետության դեմ ու չեմ հուսահատվել։ Ա՞յժմ պիտի հուսահատվեմ, երբ ռուս հաղթական բանակի մի մասնիկն ենք կազմում։ Ոչ, երբեք հայ ժողովուրդի աստղն այնպես պայծառ չի փայլել իմ աչքում, որքան այսօր։ Ահ, երանի հրաման ստանքայինք այսօր ևեթ առաջ շարժվելու։ ԱԼԻՇԱՆ. Ահա գալիս է գեներալի թիկնապահը։ Տեսնենք՝ ինչ հրաման է բերում։
ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ և ՄԻԼՈՎԻԴՈՎ
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Արագ քայլերով գալիս է աջ կողմից: Մոտ 30 տարեկան երիտասարդ պորուչիկ է թիկնապահի էքսելբանդով: Թեթև զինվորական պատվի նշան է անում և հետո բարեկամաբար սեղմում է Հրազդանի և Ալիշանի ձեռքը): Մեր կողմն են անցել մի քանի հայ երիտասարդներ թշնամու բանակից։ Գեներալը նրանց ուղարկեց ձեզ մոտ, խնդրելով քննության ենթարկել և հետևանքի մասին զեկուցանել իրան։ (Ձեռքով նշան է անում դեպի աջ կողմ): Առաջ եկեք։ ԱԼԻՇԱՆ. Նրանք մեզ տեղեկություններ կհաղորդեն երկրի մասին։ ՀՐԱԶԴԱՆ. Տեսնենք։
ՏԵՍԻԼ 10
ՆՈԻՅՆՔ և ՏԻՐԱՆ իր չորս Ընկերների հետ, որ գալիս են մի քանի կոզակների ուղեկցությամբ: Տիրանը և իր ընկերները հոգնած են» նիհարած. բոլորի հագուստները փոշոտ են ու պատառոտված: