Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Կոզակներին)։ Դուք հեռացեք։ ԿՈԶԱԿՆԵՐ. (Գնում են աջ կողմով): ՀՐԱԶԴԱՆ. (Միլովիդովին): Ասացեք գեներալին, որ իր հրամանը կատարելով, իսկույն կներկայանամ իրեն։ ՄԻԼՈՎԻԴՈՎ. Ցտեսություն։ (Գնում է աջ կողմով):

ՏԵՍԻԼ 11

ՆՈԻՅՆՔ, առանց ՄԻԼՈՎԻԴՈՎԻ և ԿՈԴԱԿՆԵՐԻ

ՀՐԱԶԴԱՆ. Ո՞վքեր եք դուք։ ՏԻՐԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ. Փախստականներ։ ՀՐԱԶԴԱՆ. Ո՞ր կողմից։ ԱՄԵՆՔԸ. Մերձակա գավառներից։ ԱԼԻՇԱՆ. Թողեք մեկը պատասխանի։ ՀՐԱԶԴԱՆ. Ինչո՞ւ համար եք եկել։ ՏԻՐԱՆ. Մեր ազատության գործին ծառայելու համար։ ՀՐԱԶԴԱՆ. (Խորը դիտելով Տիրանին): Տղա, ձայնդ ու դեմքդ ինձ ծանոթ են թվում։ Ո՞վ ես դու։ ՏԻՐԱՆ. Հորեղբայր, ես Տիրանն եմ։ (Հարձակվում է Հրազդանի վրա և գրկախառնվում): ՀՐԱԶԴԱՆ. Ինչպես փոխվել ես. բավական է։ (Բաց է թողնում Տիրանին իր գրկից): Ասա, կենդանի՞ են ձերոնք։ ՏԻՐԱՆ. Հինգ օր առաջ կենդանի էին, այժմ չգիտեմ։ ՀՐԱԶԴԱՆ. Ուրեմն վտա՞նգ էր սպառնում։ ՏԻՐԱՆ. (Երեսը դարձնում է՝ հուզմունքը թաքցնելու համար): ՄԵԿԸ ՏԻՐԱՆԻ ՉՈՐՍ ԸՆԿ. Գեշ է մեր վիճակը, տեր, շատ գեշ, ժողովրդին ընդհանուր կոտորած է սպառնում և արդեն սկսել են կոտորել։ ԱԼԻՇԱՆ. (Սարսափով): Ողորմած աստված։ (Լռության)։ ԱՄԵՆՔԸ. (Նայում են Հրազղանին): ՀՐԱԶԴԱՆ. (Ցնցվել է ու հուզվել: Զսպում է իր հուզումը): Ի՞նչ տեղեկություններ կարող եք տալ մեզ թուրք զորքերի մասին։ ՏԻՐԱՆ. Ամենաստույգ տեղեկութուններ, հորեղբայր. Տուր մեզ հարցեր, կպատասխանենք։