Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՐԱԶԴԱՆ. Այժմ այդ սպան ձեր տա՞նն է: ՏԻՐԱՆ. Չգիտեմ, բայց պետք է ենթադրել, որ դեռ այնտեղ է։ ՀՐԱԶԴԱՆ. (Կատաղի): Եվ իմ դուստրը գտնվում է նրա հետ մի հարկի տա՞կ։ ՏԻՐԱՆ. Այո, հորեղբայր, բայց շատ էլ չպիտի անհանգստանալ, Գալոյի խելքն արժե հարյուրավոր զինված պաշտպանների։ Գալոն սիրում է Նիգարին, իսկ սերը, հորեղբայր, զորեղ զենք է սիրածին պաշտպանելու համար։ ՀՐԱԶԴԱՆ. Գալոն սիրում է Նիգա՞րին, ասացիր։ ՏԻՐԱՆ. Այո, հորեղբայր, սիրահարված են։ (Լռություն): ՀՐԱԶԴԱՆ. (Կռվելով ինքն իր հետ): Քո լուրերը տակն ու վրա արին իմ էությունը։ Այդ թուրք սպայի ներկայությունը միևնույն տանը... Ոչ, ոչ, անկարելի է արշավանքը հետաձգել մինչև վաղը։ Ես կխնդրեմ գեներալին, որ նա թույլ տա ինձ իմ խմբով իսկույն ևեթ առաջ շարժվել: Իսկույն՝ առանց մի րոպե հետաձգելու (Նամակը դնում է գրպանը): (Բեմի խորքից լսվում է Մհերի խմբի ռազմական երգը: Երգվում է «Բամբ որոտան» և այլն): ՏԻՐԱՆ. Այդ ի՞նչ է։ ՀՐԱԶԴԱՆ. (Արիանալով): Մեր ռազմական երգը։ Մհերի խումբը գնում է քուրդերի դեմ։ Գնանք հաջողություն մաղթելու։ (Անցնում է մի փոքր բեմի խորքը): ՏԻՐԱՆ. (Հետևում է Հրազդանին և կանգնում նրա մոտ: ԱԼԻՇԱՆ ԵՎ ՏԻՐԱՆԻ ԸՆԿ. (Դուրս են գալիս վանքից և միանում Հրազդանին): ՀՐԱԶԴԱՆ. (Երբ Մհերի խումբը մոտենում է, բարձր)։ Տղերք, թող թշնամին երբեք ձեր թիկունքը չտեսնեք ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. Կեցցե հազարապետը։ (Երգելով անցնում են բեմի ձախ կողմից դեպի աջ՝ Մհերի առջնորդությամբ):

Վարագույր