Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդեն ապահովում է մեր սրբազան գործի հաղթությունը։ Միլովիդով։ ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Խմբից բաժանվելով, առաջ է գալիս և պատվի նշան անում): Լսում եմ, Ձերդ գերազանցություն։ ԳԵՆԵՐԱԼ. Ո՞րտեղ են այն երիտասարդ փախստականները, որ մեզ համար այնքան գնահատելի տեղեկություններ են բերել թշնամու զորքերի մասին։ ՄԻԼՈՎԻԴՈՎ․ Կհրամայե՞ք կանչել նրանց։ ԳԵՆԵՐԱԼ. Այո։ ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Արագ քայլերով մոտենում է ձախ կողմի վըրաններից մեկին և ձեռով նշան է անում):

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ՏԻՐԱՆ ԻՐ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

ՏԻՐԱՆ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ․ (Աշխույժ քայլերով գալիս են զինվորական կարգով՝ Տիրանի առաջնորդրությամբ: Հագած են կամավորական համազգեստ: Զվարթ ու ոգևորված են): ԳԵՆԵՐԱԼ․ Երիտասարդներ, ձեր արած ծառայությունն այնքան կարևոր է մեզ համար, որ ես պարտք եմ համարում հրապարակորեն հայտնել ձեզ իմ շնորհակալիքը։ Հարկավ, դուք կստանաք ձեր արժանի պարգևը, բայց չպիտի մոռանաք, որ պատերազմի դաշտում որքան արժանավորն է առատորեն վարձատրվում, նույնքան և անարժանն է անողոք պատժվում։ Այդ հույս ունենամ, որ ձեր տված տեղեկությունները արժանի են լի ու լի հավատի։ ՏԻՐԱՆ. (Համարձակ): Ձերդ գերազանցություն, ես և իմ ընկերները պատրաստ ենք կախաղան բարձրանալու իբրև ստոր դավաճաններ, եթե մեր բերած տեղեկություններից որևէ մեկը չճշտվի։ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Իրար հավանության նշաններ են անում): ԳԵՆԵՐԱԼ. Մի մոռանաք նաև, որ մեր զենքի հաջողոթյունիցն է կախված ձեր մայրերի ու քույրերի վիճակը։ Ձեր